«Հրապարակ». Ինչո՞ւ է Սյունիքի փոխմարզպետը դպրոցի տնօրեններին հորդորել երկուական օրինակով բաժանորդագրվել «Սյունյաց երկիր» թերթին
«Հրապարակ» թերթը գրում է. «Նախօրեին Սյունիքի մարզպետի ժամանակավոր տեղապահ, արձակուրդում գտնվող Մելիքսեթ Պողոսյանին փոխարինող փոխմարզպետ Կարո Ավետիսյանը մարզպետարանում խորհրդակցություն է հրավիրել, քննարկվել են հանրակրթության ոլորտին վերաբերող հարցեր, իսկ վերջում էլ մարզի դպրոցի տնօրեններին հորդորել են, որ բաժանորդագրվեն մարզային «Սյունյաց երկիր» թերթին, որը զբաղված է մեծ մասամբ պաշտոնական քարոզչությամբ, իսկ ավելի կոնկրետ` մարզպետի ու մարզպետարանի գովքն անելով։ Փոխմարզպետն ասել է, որ պետք է օգնել թերթին, և հորդորել է երկուական օրինակով բաժանորդագրվել»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան