«Հրապարակ». Ի՞նչ վաստակի համար է Արցախի քննչական կոմիտեի նախագահը պարգևատրել Արգիշտի Քյարամյանին
«Հրապարակ» թերթը գրում է. «Արցախի քննչական կոմիտեի նախագահը ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանին երեկ պարգևատրել է «Վաստակի համար» մեդալով: Ամռանն էլ Արայիկ Հարությունյանն էր ՔԿ նախագահի տեղակալ Քյարամյանին «Արիության համար» մեդալով պարգևատրել:
Սակայն մեդալների և պարգևների նշանակության բաժնում ասված է, որ «Վաստակի մեդալով» «պարգևատրվում են ՀՀ ՔԿ՝ դատախազի, դատավորի, քննիչի կամ հետաքննիչի պաշտոնում առնվազն 10 տարի մասնագիտական ստաժ ունեցող և ծառայողական հաջողությունների համար պետական և (կամ) գերատեսչական պարգևների արժանացած ծառայողները՝ ծառայողական պարտականությունները գերազանց կատարելու և ՀՀ ՔԿ գործունեության ապահովման մեջ զգալի ավանդ ունենալու համար»: Իսկ 30-ամյա Քյարամյանի աշխատանքային կարիերայի մեկնարկը 2013-2014 թթ.-ից է»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան