Առցանց վաճառվող «5G-ից պաշտպանող» աքսեսուարները ռադիոակտիվ են
Զարդերն ու աքսեսուարները, որոնք, իբր, պաշտպանում են 5G բջջային ցանցերի բացասական հետևանքներից և վաճառվում են ինտերնետում, իրականում ռադիոակտիվ են եղել: Այդ մասին հայտնել է BBC-ն։
Հոլանդական միջուկային և ճառագայթային անվտանգության կարգավորիչը ANVS-ը հատուկ նախազգուշացում է տվել այս ապրանքներից տասի համար։ Սպառողներին խորհուրդ է տրվում չգնել այդ ապրանքները, քանի որ դրանք երկար ժամանակ կրելը կարող է վտանգավոր լինել։
Այս ապրանքների թվում էին թևնոցներ, կախազարդեր և քնի դիմակներ: Ռադիոակտիվ «պաշտպանների» թվում է նույնիսկ Magnetix Wellness թևնոցը, որը նախատեսված է երեխաների համար։
ANVS-ը խորհուրդ է տալիս անհապաղ դադարեցնել այս իրերը կրելը, ապահով փաթեթավորել դրանք և մի կողմ դնել:
Նիդեռլանդներում նմանատիպ ռադիոակտիվ զարդերի բոլոր վաճառողներն արդեն բացահայտվել են։ Նրանք ծանուցվել են, որ իրենց ապրանքների վաճառքն արգելվել են, և այժմ նրանք պարտավոր են տեղեկացնել գնորդներին։
BBC-ն հիշեցնում է, որ իրականում ապացուցված չէ, որ 5G ցանցերից վնաս կա։ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունն ընդգծում է, որ այս բջջային ցանցերն անվտանգ են և առողջական ազդեցություններով չեն տարբերվում երկար ժամանակ օգտագործվող 3G-ից կամ 4G-ից։
Չնայած գիտնականների պնդումներին, շատերը կարծում են, որ 5G ցանցերը վտանգավոր են։ Ասյ տեսության կողմանիցները հաճախ հատուկ իրեր են գնում բջջային ցանցերից պաշտպանվելու համար, սակայն դրանք ապացուցված ազդեցություն չունեն: