18.12.2021. Կորոնավիրուսի 156 նոր դեպք է գրանցվել, 10 մարդ մահացել է
Հայաստանում դեկտեմբերի 17-ին կատարվել է 6549 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 156 նոր դեպք: Առողջապահության նախարարության հաղորդմամբ, մեկ օրում առողջացել է 511 հիվանդ, գրանցվել է մահվան 10 դեպք: Մահացածներից 2-ը, ըստ առողջապահության նախարարության, ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով:
ԱՆ ներկայացրած տվյալներով, ՀՀ-ում դեկտեմբերի 18-ին հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 343 506 դեպք, որոնցից 328 050 առողջացած: Փաստացի բուժում է ստանում 6072 պացիենտ:
Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով 7893 մահվան դեպք է արձանագրվել: Մահվան ևս 1491 դեպք է գրանցվել, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն, ըստ ԱՆ-ի, մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով:
Համավարակից ի վեր, ըստ պաշտոնական տվյալների, Հայաստանում մահացել է 9384 կորոնավիրուսով հիվանդ։
Ընդհանուր կատարվել է 2 485 938 թեստավորում:
Հարակից հրապարակումներ`
- 17.12.2021. Կորոնավիրուսի 193 նոր դեպք է գրանցվել, 14 մարդ մահացել է
- 16.12.2021. Կորոնավիրուսի 180 նոր դեպք է գրանցվել, 18 մարդ մահացել է
- 15.12.2021. Կորոնավիրուսի 212 նոր դեպք է գրանցվել, 17 մարդ մահացել է
- 14.12.2021. Կորոնավիրուսի 161 նոր դեպք է գրանցվել, 29 մարդ մահացել է
- 13.12.2021. Կորոնավիրուսի 66 նոր դեպք է գրանցվել, 18 մարդ մահացել է
- 10.12.2021. Կորոնավիրուսի 347 նոր դեպք է գրանցվել, 20 մարդ մահացել է
- 09.12.2021. Կորոնավիրուսի 300 նոր դեպք է գրանցվել, 19 մարդ մահացել է
- 08.12.2021. Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսի 410 նոր դեպք, 10 մարդ մահացել է
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան