ՀՀ ներկայիս իշխանությունները նախատեսում են կապել Հայաստանը և Ադրբեջանը՝ ծախսելով 200 մլն դոլար
Հայաստանի կառավարությունը նախատեսում է վերականգնել երկաթուղու Երասխ-Ջուղա- Որդուար-Մեղրի-Հորադիզ հատվածի 45 կմ-ը, որի համար կծախսի մոտ 200 մլն դոլար: Շաբաթ օրը այս մասին ՏԱՍՍ-ին ասել է Մհեր Գրիգորյանը (փոխվարչապետ)՝ օգտագործելով թուրքերեն անուններ՝ ըստ այդ աղբյուրի։
Այսպիսով՝ պաշտոնապես, ՀՀ ներկայիս իշխանությունները նախատեսում են կապել Հայաստանը և Ադրբեջանը երկաթգծով՝ երթուղու ընդհանուր 340 կմ երկարությամբ։
Երկաթգիծը կանցնի Արցախի Հանրապետության՝ Ադրբեջանի կողմից զավթած տարածքով։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան