Հյուսիսային Կորեայում 11 օրով արգելված է ծիծաղել
Հյուսիսային Կորեայի բնակիչներին 11 օրով արգելվել է երջանկության որևէ նշան ցույց տալ։ news.mail.ru-ի հաղորդմամբ, այս պահանջն ուժի մեջ է մտել երկրի առաջնորդ Կիմ Չեն Իրի մահվան 10-րդ տարելիցի կապակցությամբ։ Սահմանափակումները ներառում են սգո ժամանակահատվածում ծիծաղի և ալկոհոլի արգելք: Դեկտեմբերի 17-ին՝ Կիմ Չեն Իրի մահվան տարելիցին, հյուսիսկորեացիներին արգելել էին մթերային խանութներ գնալ։
«Սգո օրերին չպետք է ալկոհոլ օգտագործել, ծիծաղել։ Նույնիսկ եթե ձեր ընտանիքի անդամը մահանում է սգո օրերին, ձեզ արգելված է բարձր լաց լինել, և սգի ավարտից հետո մարմինը պետք է դուրս բերվի: Մարդիկ չեն կարող նաև նշել իրենց ծննդյան օրը, եթե դրանք ընկնում են այս 11 օրվա ընթացքում»,- մեկնաբանել է երկրի մի բնակիչ։
Սգո միջոցառումներն անցկացվում են ամեն տարի, սովորաբար դրանք տևում են 10 օր, սակայն այս անգամ ավելացվել է հավելյալ մեկ օր՝ մահվան 10-րդ տարելիցի կապակցությամբ։
«Անցյալ տարի շատ մարդիկ, ովքեր սգո օրեին բռնվել էին հարբած վիճակում, ձերբակալվել էին որպես գաղափարական հանցագործներ։ Նրանց տարել էին և այլևս երբեք չեն տեսել»,- ասել է աղբյուրը։
Կիմ Չեն Իրը, ով ղեկավարել է պետությունը 1994-2011 թվականներին, մահացել է 69 տարեկանում սրտի կաթվածից։ Նա ներկայիս գերագույն առաջնորդ Կիմ Չեն Ընի հայրն էր։