
Մեկնարկեց ՀՀԿ 17-րդ համագումարը
Մեկնարկեց «Հայաստանի Հանրապետական» կուսակցության 17-րդ համագումարը։ Սկզբում ներկայացվեց կուսակցության գործունեության մասին փոքր տեսանյութ։
Տեսանյութում հնչեց ՀՀԿ նախագահ, ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի խոսքը. «Ես երբեք չեմ լքի խրամատը, որը պաշտպանում է հայկական պետականությունը։ Սրանում կարող եք վստահ լինել»։
ՀՀԿ հերթական համագումարի աշխատանքներին մասնակցելու համար 563 պատվիրակ է ընտրվել, 535 պատվիրակ է գրանցվել։ Այսինքն համագումարն իրավազոր է սկսելու իր աշխատանքները։
Համագումարը հայտարարվեց բացված, հնչեց Հայաստանի Հանրապետության օրհներգը Շուշան Պետրոսյանի կատարմամբ։