Մենք ուժեղացնելու ենք պայքարը երկիրը կործաննան տանող արկածախնդիր իշխանություններից ազատվելու համար. Դավիթ Հարությունյան
«Այսօր իշխանությունները հետևողականորեն իմաստազրկում և ոչնչացնում են պետական ինստիտուտները և ատրիբուտները, պետությունը զրկել են միջազգային հարաբերություններում որևէ դերակատարությում ունենալու հնարավորությունից»,-ՀՀԿ 17-րդ համագումարում հայտարարեց կուսակցության գործադիր մարմնի անդամ Դավիթ Հարությունյանը՝ շեշտելով, որ գործող իշխանությունները դարձել են ադրբեջանաթուրքական տանդեմի խամաճիկն ու հետևողականորեն կատարում են նրա բոլոր ցանկությունները:
Հարությունյանի խոսքով՝ գործող իշխանությունների այդ քաղաքականության պայմաններում վտանգվում է ոչ միայն Արցախի ապագան, այլ նաև Հայաստանի անվտանգությունն ու ինքնիշխանությունը:
Նա հայտարարեց, որ աղետալի վիճակից դուրս գալու համար պետք է հաղթահարվեն չափազանց բարդ մարտահրավերները:
Նկատելով, որ Հայաստանը նման ծայրահեղ բարդ իրավիճակում երբեք չի եղել՝ Հարությունյանը շեշտեց, որ այն հաղթահարելու համար անհրաժեշտ են նոր որակի քաղաքական ուժեր, որոնք ունակ են առաջարկելու նոր որակի մարտավարություն և ոչ ստանդարտ լուծումներ:
Նա հայտնեց, որ 2018 թվականից հետո փոխվել է նաև ՀՀԿ կարգավիճակը, այն այլևս ընդդիմություն է և բռնաճշումների է ենթարկվում գործող իշխանությունների կողմից, բայց նման միջոցնրով իրենց կանգնեցնել չեն կարող:
«Մենք ուժեղացնելու ենք պայքարը երկիրը կործանման տանող արկածախնդիր իշխանություններից ազատվելու համար, որպեսզի երկրում ապահովվի նոր որակի արդյունավետ կառավարում և մարտահրավերները հաղթահարելու կարողություն ունեցող իշխանություն»,-հայտարարեց ՀՀԿ գործադիր մարմնի անդամը:
Նա հայտնեց, որ ելքը կուսակցության գործունեության արդյունավետության կտրուկ բարելավումն է՝ կազմակերպական կարողությունների վերանայման և կուսակցության անդամնների և սկզբնական կազամկերությունների դերակատարությունների էական մեծացմամբ, որի հիմքում պետք է լինեն կուսակցության դավանած սկզբունքներն ու արժեքները:
Դավիթ Հարությունյանը հայտնեց, որ առկա նպատակներից և իրավիճակներից ելնելով խմբագրվել են կուսակցության խնդիրնները և թվարկեց, թե որոնք են եղել առաջնայինները.
«Կուսակցության արժեքների և սկզբունքների շուրջ համախմբված անադամների շրջանակների ընդլայնում.
-Տարածքային կազմակերպությունների գործուն ցանցերի ձևավորում.
-Ընտրական գործընթացներին ակտիվ մասնակցություն.
-Կուսակցության նախընտարական ծրագրի և ընտրական ցանկի ձևավորում՝ կուսակցության բոլոր օղաների ակտիվ ներգրավմամբ.
-Կուսակցության վերլույծությունների հետազոտությունների և մշակումների ներկայացում հասարակությանը»:
Դավիթ Հարությունյանը հայտնեց, որ այդ նպատակին հասնելու համար անհրաժեշտ կազմակերպական մեխանիզմներ են կիրավելու:
«Դրա համար պետք է սկզբնական կազմակերպության դերակատարումն բարձրացվի՝ նոր անդամների անդամակցմամբ, որոնց ընդունման լիազորությունը վերապահվում է բացառապես սկզբնական կազմակերպությանը՝ կուսակցության երկու անդամի երաշխավորագրի առկայությամբ»,-շեշտեց ՀՀԿ ԳՄ անդամը:
Նրա ներկայացմամբ՝ կուսակցության կառուցվածքի փոփոխության արդյունքում սկզբնական կազմակերպությունն դառնում է միակ տարածքային կառույցը և հանվում են այն կառույցները, որոնք չունեին մեծ ծանրաբեռնվածություն, բայց թուլացնում էին կենտրոնական մարմնի կապը սկսզբնական կազմակերպությունների հետ, նվազեցնում կառավարման օպերատիվությունը:
«Ըստ կանոնադրական փոփոխությունների՝ միակ միջանկյալ օղակը մնում է միայն շրջանային խորհուրդները, որոնց կապը կուսակցության ղեկավար մարմինների հետ մշտապես պետք է ապահովի գործադիր մարմնի այն անդամը, որը նշանակվել է այդ շրջանի համակարգող»,-ներկայացրեց Հարությունյանը և հավելեց, որ սկզբնական կազմակերպություններն են որոշելու ՏԻՄ մարմինների ղեկավարի և անդամների թեկնածուներին՝ բացառությամբ համամասնական ընտրակագով ընտրվող ավագանիների:
Հարակից հրապարակումներ`
- Այդ կարմիր գիծը, որ գծվել է հայ ժողովրդի արյամբ և արժանապատվությամբ` Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքն է. Սերժ Սարգսյան
- Իմ նպատակը 2018-ին ամեն գնով իշխանությունը պահելը չէր, այլ Արցախը պահելն էր. Սերժ Սարգսյան
- Ես արարողակարգային բնույթի համագումարային ելույթ չեմ ունենում, այլ շիտակ զրուցում եմ ձեզ հետ. ՀՀԿ նախագահ
- Հայրենիքից չեն նեղանում, սեփական ժողովրդից չեն նեղանում, անգամ եթե դեռ հասկացված չես. Սերժ Սարգսյան
- 5000 երիտասարդներ այդպես էլ իրենց հարսանիքին չպարեցին, 5000 հայ ընտանիքներ չկազմվեցին, երեխաներ չծնվեցին. Սերժ Սարգսյան
- Մեկնարկեց ՀՀԿ 17-րդ համագումարը
- «Վնգստացող դատավորներ» արտահայտությամբ, մեկնարկեց վնգստացող դատավորներ պատրաստելու գործընթացը. Սերժ Սրապիոնյան
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին