Սերժ Սարգսյանը վերընտրվեց ՀՀԿ նախագահի պաշտոնում
«Հայաստանի Հանրապետական» կուսակցության նախագահ վերընտրվեց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը։
ՀՀԿ 17-րդ համագումարում ՀՀԿ նախագահի ընտրությանը մասնակցել ու քվեաթերթիկ է ստացել 525 պատվիրակ։ ՀՀԿ նախագահի պաշտոնի համար առաջադրված Սերժ Սարգսյանը ստացել է 523 կողմ, 2 դեմ ձայն, անվավեր չի քվեաթերթիկ չի եղել։
Գործադիր մարմի անդամներ են ընտրվել՝
Աբրահամյան Տիգրան
Աշոտյան Արմեն
Աճեմյան Կարինե
Ավագյան Կարեն
Բաղդասարյան Վահրամ
Եսայան Մարգարիտ
Զաքարյան Արտակ
Թադևոսյան Ռուբեն
Լալայան Մուշեղ
Հարությունյան Դավիթ
Մամիջանյան Հայկ
Մարգարյան Տարոն
Մինասյան Գագիկ
Մկրտչյան Աննա
Նիկոյան Սամվել
Շարմազանով Էդուարդ
Սահակյան Գալուստ
Սերժ Սարգսյանը շնորհավորեց ՀՀԿ գործադիր մարմի անդամ ընտրված իր գործընկերներին, մաղթեց նրանց արգասաբեր աշխատանք, քանի որ գործադիր մարմնի անդամների աշխատանքից մեծապես կախված է կուսակցության մարտունակությունը։
«Հարգելի պատվիրակներ, ուզում եմ հավատալ, որ ձեր քվեները գալիս են մեր կուսակցության շարքերից և ուզում եմ, որպեսզի դուք հավաստիացնեք մեր կուսակցականներին, որ ես ամեն ինչ կանեմ, որպեսզի արդարացնեմ նրանց վստահությունը։
Մի ցանկություն ունեմ՝ որպեսզի մեր համակիրները, նաև նրանք, ովքեր պայքարել են, պայքարում են և պատրաստվում են պայքարել մեր երկրի ապագայի համար, վստահ լինեն, որ ոչ ես, ոչ մեր գործադիր մարմինը, ոչ այստեղ հավաքված պատվիրակները, այնպես էլ մեր կուսակցականների ճնշող մեծամասնությունը չի ընկրկելու, ամեն ինչ անելու է, որպեսզի մեր երկիրը թոթափի այս մղձավանջը և սկսի վերականգնել այն, ինչ ունեցել ենք, ավելին՝ էլ ավելի լավ Հայաստան կառուցելու»,- ասաց Սերժ Սարգսյանը։
Նա շնորհակալություն հայտնեց ներկաներին, բոլորին խնդրեց ժամը 19։00-ին ներկա լինեն՝ որպեսզի «միասին մի կտոր հաց կիսենք, ըստ մեր սովորության։ Իհարկե, առանց դհոլ-զուռնայի»։
Հարակից հրապարակումներ`
- Մենք պետք է թույլ չտանք, որ Հայաստանը դառնա «проходной двор» պանթուրքիզմի համար. Շարմազանով
- Սերժ Սարգսյանի թեկնածությունն առաջադրվեց ՀՀԿ նախագահի պաշտոնում
- Ունենք մեկ ցանկություն՝ իշխանափոխություն և դրանից հետո անելիքների ճանապարհային քարտեզ. Արմեն Աշոտյան
- Մենք ուժեղացնելու ենք պայքարը երկիրը կործաննան տանող արկածախնդիր իշխանություններից ազատվելու համար. Դավիթ Հարությունյան
- Հա՛յ ժողովուրդ, այս անպատվությունը տանելը քեզ համար հեշտ չէ. Սերժ Սարգսյան
- Խաղաղասեր է ձևանում մեկը, ով պատերազմի բովով չի անցել, փոխարենը բերել է աղետալի պատերազմ մեր երկրի ու ժողովրդի գլխին. ՀՀ երրորդ նախագահ
- Այդ կարմիր գիծը, որ գծվել է հայ ժողովրդի արյամբ և արժանապատվությամբ` Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքն է. Սերժ Սարգսյան
- Ես ընդունել եմ և պատրաստ եմ էլի ընդունել սեփական սխալները. ՀՀ երրորդ նախագահ
- Իմ նպատակը 2018-ին ամեն գնով իշխանությունը պահելը չէր, այլ Արցախը պահելն էր. Սերժ Սարգսյան
- Ես արարողակարգային բնույթի համագումարային ելույթ չեմ ունենում, այլ շիտակ զրուցում եմ ձեզ հետ. ՀՀԿ նախագահ
- Հայրենիքից չեն նեղանում, սեփական ժողովրդից չեն նեղանում, անգամ եթե դեռ հասկացված չես. Սերժ Սարգսյան
- 5000 երիտասարդներ այդպես էլ իրենց հարսանիքին չպարեցին, 5000 հայ ընտանիքներ չկազմվեցին, երեխաներ չծնվեցին. Սերժ Սարգսյան
- Մեկնարկեց ՀՀԿ 17-րդ համագումարը
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան