Արդարադատության նախարարություն հետ նախկինում եղած կնճռոտ էջերը պատվով հաղթահարել ենք. Արա Զոհրաբյան
Փաստաբանների պալատն այսօր հայտ է ներկայացում լրջագույն դերակատարում ստանձնելու ՀՀ-ում մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության երաշխավորման գործում, նշել է ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը՝ Փաստաբանների պալատ այցելության ընթացքում:
ՓՊ մամուլի ծառայության հաղորդմամբ՝ Արդարադատության նախարարը նշել է, որ երկու կառույցների միջև համագործակցությունը խորացնելու նպատակով առաջիկայում նոր հուշագիր կստորագվի, որի արդյունքում առկա փոխգործակցությունը կմտնի որակապես նոր փուլ: Նախարարն ընդգծել է, որ փաստաբանական համայնքը Հայաստանի ամենակայացած մասնագիտական կառույցներից մեկն է:
ՓՊ նախագահ Արա Զոհրաբյանը խոսքով, փաստաբանության մասին օրենքը լայն հնարավորություն է տալիս փաստաբաններին զարգացնելու այս ինստիտուտը. «Տարածաշրջանում լավագույն տեղում ենք գտնվում: Վերջերս էլ առիթ ունեցանք հանդիպել ԱՊՀ երկրների Փաստաբանական համայնքների ներկայացուցիչների հետ և պետք է փաստել, որ այդ երկրների Փաստաբանական համայնքները կառուցվածքային առումով մեր երկրի Փաստաբանական ինստիտուտից վերցնելու շատ բան ունեն:
Մասնավորապես, այդ երկրներում չկան Փաստաբանական դպրոցներ, Հանրային պաշտպանի գրասենյակներ»:
Խոսելով փաստաբանի անկախության մասին՝ Արա Զոհրաբյանը հայտնել է Փաստաբանների պալատի զարգացման մեջ շատ կարևոր դեր ունի փաստաբանը՝ Փաստաբանների պալատի շենքը, Փաստաբանների պալատի կառավարման մարմինները որևէ բան չեն կարող անել, եթե դրսում «կռիվ տվող» փաստաբանը ինքը չկարողանա անկախ լինել և չկարողանա բարձրացնել փաստաբանի հեղինակությունը: Այդ իսկ պատճառով ՓՊ ղեկավարի գնահատմամբ, բոլոր դրական զարգացումները «մեր փաստաբանների ձեռքբերումներն են»:
Արա Զոհրաբյանը հայտնել է, որ նախարարություն հետ նախկինում եղել են կնճռոտ էջեր, բայց դրանք պատվով հաղթահարել ենք և երկու կառույցները շարունակում են զարգացնել համագործակցությունը:
Լրահոս
Տեսանյութեր
Թշնամnւ հրահանգները մեր կյանք տեղափոխողները Հայաստանի թշնամիներն են. Բագրատ Սրբազան