ԱՄՆ-ում երրորդ անգամ անընդմեջ ձախողվել են հիպերձայնային հրթիռի փորձարկումները
ԱՄՆ-ում AGM-183A հիպերձայնային հրթիռի փորձարկումները հերթական անգամ ձախողվել են։ «ՌԻԱ նովոստի»-ի փոխանցմամբ՝ այդ մասին գրում է The Drive-ը՝ բրիգադային գեներալ, սպառազինության ծրագրի ղեկավար Հիթ Քոլինզին հղումով։
«Օդային ուժերը հայտնել են, որ փորձարկումների չեղարկման ստույգ պատճառը դեռ պարզված չէ: B-52H-ի թռիչքի ժամանակ հրթիռը չի պոկվել ինքնաթիռի թևից»,-գրում է հոդվածի հեղինակ Ջոզեֆ Թրեվիթիկը։
Զինվորական պաշտոնյաների խոսքով՝ Հրթիռը կվերադարձվի հավաքման վայր՝ հեռաչափական տվյալների վերլուծության համար:
AGM-183A-ի նախորդ փորձարկումները տեղի են ունեցել հուլիսին և ապրիլին։ «Երրորդ անընդմեջ ձախողումը, անկասկած, մտահոգիչ է»,-գրում է Trevithick-ը։
Ինչպես նշում է հեղինակը՝ ամերիկյան փորձարկումների հիասթափեցնող արդյունքները հատկապես ակնառու են Ռուսաստանում, Չինաստանում և Հյուսիսային Կորեայում նմանատիպ զինատեսակների հաջող փորձարկումների մասին հաղորդումների ֆոնին։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին