Քաղաքական 16:59 18/12/2021 Հայաստան

Ապաշնորհ, դավաճան իշխանությունները կոլապսի եզրին են հասցրել մեր պետականությունը. Արտակ Զաքարյան

«Առանց գաղափարախոսության որևէ ազգ կենսունակ չէ իր գոյության պայքարում, առանց դրանց նա դառնում է պատեհապաշտ գործելակերպի մեջ անսկզբունք, նպատակների և անելիքների մեջ չկողմնորոշվող, հաճախ նաև՝ դեպքերի և իրադարձությունների խաղալիք»,-ՀՀԿ համագումարում ունեցած ելույթում ասաց ՀՀԿ գործադիր մարմնի անդամ Արտակ Զաքարյանը:

Նա նկատեց, որ նման էջեր ունեցել է նաև հայ ժողովրդի պատմությունը, և այդ արցունքոտ և արյունոտ էջերից շատերը սեփական նպատակների բացակայության և օտար արժեքների ու ուսմունքների ուսումանսիրության հետևանք են:

«Մեր ժողովրդին այսօր փորձում են զրկել հարազատ իզմերից, իսկ մենք ասում ենք, որ հայ մարդն առաջին հերթին ազգային է և պահպանողական՝ նվիրված իր ժողովրդին և հայրենիքին»,- հայտարարեց Զաքարյանը և նկատեց, որ ՀՀԿ-ն իր ստեղծման օրվանից հիմնված է եղել ազգային պահպանողականության արժեքների վրա՝ զբաղեցնելով իր հստակ դիրքերը գաղափարական-քաղաքական պայքարի դաշտերում:

Նրա խոսքով՝ ազգային գաղափարախոսությունը, որպես ազգային իղձերի և նպատակների միասնական համակարգ գոյություն ունի ի սկզբանե՝ ազգի ծննդի հետ և  խնդիրը ոչ թե այն ստեղծելն է, այլ ճանաչելն ու հայտնաբերելը:

«Մարդկային էության մեջ միշտ էլ եղել են անանց արժեքներ, ինչպիսին են՝ հայրենիքը, անկախ պետականությունը, լեզուն, մշակույթը, ընտանիքը հավատքը, որը հատկապես դրսևորվում է այն հայորդիների մոտ, որոնք պարտավորվածություն են զգում ազգի և հայրենիքի հանդեպ»,-ասաց ՀՀԿ անդամը և հավելեց. «Պահպանողականությունը ոչ թե հնի, այլ հավերժի հաստատումն է , ոչ թե անցյալի, այլ մնայունի պաշտպանն է՝ այն  արժեքավորի, որն ստեղծվել է անցյալում և  ստեղծվելու է նաև ապագայում: Իզուր չի ասված, որ ով չունի անցյալ՝ չի կարող ունենալ նաև ապագա»:

Զաքարյանի կարծիքով ապագա ունենում են նրանք, ովքեր գնահատում ու պահպանում են իրենց հիմնարարա արժեքները:
 
ՀՀԿ անդամը շեշտեց, որ նրանք, ովքեր մեր ժողովրդին առաջարկում են մոռանալ անցյալը՝ դրանով Հայաստանին զրկում են իր ապագայից:

«2018 թվականի իշխանազավթումից հետո մեր երկրին բաժին են հասել վնասարարություն, ավերածություններ և նոր ռիսկեր»,- ասաց Արտակ Զաքարյանը և շեշտելով, որ իշխանափոխությունից հետո ՀՀԿ-ի բոլոր մտահոգություններն ու կանխատեսումներն իրականություն են դարձել՝ նշեց. «Ապաշնորհ, դավաճան իշխանությունները կոլապսի եզրին են հասցրել մեր պետականությունը, ՀՀ-ի և ԱՀ-ի քաղաքացիները պոպուլիսների պատճառով առերեսվել են ահռելի խնդիրների հետ, կորցրել ենք կենսական տարածքներ, մշակութային ժառանգություն, զրկվել ենք նորօրյա սերնդի լավագույն սերուցքի մի հատվածից, խաթարվել է մեր անվտանգային համակարգը, փոշիացվել և գետնին են հավասարացվել տարիներով կառուցված և ամրացված ռազմապաշտպանական կառույցները, զրոյացվել է պետական հաստատությունների դերն ու նշանակությունը»:

Զաքարյանը համոզմունք հայտնեց, որ խայտառակության աստիճանի է հասցվել Հայաստանի արտաքին հեղինակությունը, պատվազրկվել և նսեմացվել է հայի միջազգային համբավն ու հարգանքը, հոգեվարքի մեջ է հայտնվել տնտեսական զարգացման ողջ ներուժը:

Բանախոսն ընդգծեց, որ կորել է հայ քաղաքական ղեկավարի ավանդական էությանը և  լրջությանը հարիր կերպարը:

«Գալիս է ժամանակը կրկին տեր կանգնելու, վերկանգնելու, վերապրեցնելու ապահով և անվտանգ Հայաստանն  ու Արցախը»,-հայտնեց ՀՀԿ ԳՄ ներկայացուցիչը և նկատեց, որ Ադրբեջանցիները և նրա հետևում կանգնածները հայերին մեղադրում են ռևանշիզմի մեջ, որովհետև լավ գիտեն, որ Հանրապետականի հետ Հայաստանի ազգային շահի առևտուր չեն կարող անել:

Իսկ կուսակցության հիմնական խնդիրն, ըստ Զաքարյանի, այս իշխանություններից երկիրն օր առաջ ազատելն է:



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

16:22
Փետրվարի 21-ին 482 ճանապարհատրանսպորտային պատահարներից միայն մեկն է եղել է ամառային անվադողերով. ՆԳՆ
Փետրվարի 20-24-ը Երևանում արձանագրվել է 482 ճանապարհատրանսպորտային պատահար, որոնց մեջ միայն 1 տրանսպորտային միջոց եղել է ամառային անվադողերով,...
Աղբյուր` Panorama.am
16:16
ՀՀ-ում շարունակվում են շրջանառվել Գրիպ Ա տեսակի տեսակի H1pdm09 ենթատեսակի և Գրիպ Բ տեսակի հարուցիչները
ՀՀ-ում արձանագրվել է սուր շնչառական վարակներով պայմանավորված ակտիվության նվազում:
Աղբյուր` Panorama.am
15:57
«Վազգեն. Վերջին Սպարապետը». Ինչո՞ւ վերջին
Մարտի 5-ին մեծ էկրան կբարձրանա «Վազգեն. Վերջին Սպարապետը» ֆիլմը, որի մտահղացման հեղինակն ու գլխավոր պրոդյուսերը Նոնո Սարգսյանն է...
Աղբյուր` Panorama.am
15:55
Բաղրամյանի ոստիկաններն ապօրինի որսի դեպք են բացահայտել
Դաշտում որսացել է մի քանի տափաստանային արտույտ։
Աղբյուր` Panorama.am
15:31
Քաղաքապետարանը «Ռուսալ Արմենալ»-ում է պահեստավորել փողոցիներին ցանելու աղը, դե հիմա ասեք՝ մեզանից ով է շպիոնը. Արթուր Չախոյան
Հանրային գորւծիչ Արիթուր Չախոյանը գրում է. «Երևանի քաղաքապետարանը «Ռուսալ Արմենալ»-ում է պահեստավորել փողոցիների ցանելու...
Աղբյուր` Panorama.am
15:26
Խոշոր վթար Արմավիրում
Արմավիրի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն փետրվարի 24-ին, ժամը 12։22-ին  ահազանգ է ստացվել, որ Արմավիր...
Աղբյուր` Panorama.am
15:16
Իրանը Իսլամական հեղափոխության տարեդարձի տոնակատարության հյուրերին ցուցադրում է անօդաչու ավիացիայի իր ձեռքբերումները
Թեհրանում Իսլամական հեղափոխության 46-րդ տարեդարձին նվիրված տոնական ծրագրի միջոցառումներից մեկը ավիացիայի և անօդաչու տեխնոլոգիաների մեծ...
Աղբյուր` Panorama.am
14:59
Միխայիլ Գալուստյանն ընդգրկված է ՌԴ-ի դեմ ԵՄ-ի սահմանված պատժամիջոցների 16-րդ փաթեթում
ԵՄ-ն Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 16-րդ փաթեթի շրջանակներում պատժամիջոցների ցանկում ընդգրկել է 48 ֆիզիկական և 35 իրավաբանական անձի։ Հայտնի...
Աղբյուր` Panorama.am
14:33
Տպավորություն է, որ «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ն ավելի շատ քրեական կազմակերպություն է. Ավագանու անդամը՝ վարորդների հետ հանդիպումից հետո
«Տպավորություն է, որ «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ն ավելի շատ  քրեական կազմակերպություն է, քան քաղաքապետարանի ենթակայության տակ...
Աղբյուր` Panorama.am
14:27
Հանձնարարվել է Վերջին զանգի միջոցառումներն անցկացնել մշակութային կրթության տարվա շրջանակում. ԿԳՄՍՆ
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը շրջաբերական գրությամբ դիմել է Երևանի քաղաքապետարանին և ՀՀ մարզպետարաններին՝ առաջարկելով...
Աղբյուր` Panorama.am
14:20
Այս տարի բուհական ընդունելության առաջին փուլի քննություններին մասնակցել են աննախադեպ թվով դիմորդներ. Նասիբյան
Տարեցտարի բուհական ընդունելության առաջին  փուլի քննությունների մասնակիցների թիվն ավելանում է։ Այս տարի քննություներին մասնակցել է 11 608...
Աղբյուր` Panorama.am
14:03
Մայքի Մեդիսոնը «Anora»-ում իր դերի համար սովորել է մերկապար
Դերասանուհի Մայքի Մեդիսոնը պատմել է, որ սովորել է մերկապար ռեժիսոր Շոն Բեյքերի «Anora» դրամայում իր դերի համար։ Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
13:39
«Մոլորակների մեծ շքերթ»-ը փետրվարի 28-ին է
Փետրվարի 28-ին սպասվում է հերթական «Մոլորակների մեծ շքերթ»-ը։ «Մոլորակների շքերթ»-ը գեղեցիկ դիտողական երևույթ է, որը...
Աղբյուր` Panorama.am
13:30
Օդի ջերմաստիճանը կսկսի բարձրանալ
Երևանում փետրվարի 24-ի ցերեկը, 25-ին, 26-ի գիշերը, 28-ին, մարտի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Փետրվարի 26-ի երեկոյան, 27-ի գիշերը և...
Աղբյուր` Panorama.am
13:26
Մեր աչքերի առաջ Եվրոպայում նոր ու արմատական փոփոխություններ են սկսվել. Արա Պողոսյան
Քաղաքագետ Արա Պողոսյանը գրում է. «Մի բան էլ ասեմ. Մեր աչքերի առաջ Եվրոպայում նոր ու արմատական փոփոխություններ են սկսվել։...
Աղբյուր` Panorama.am
12:38
222Lava-ին հնարավոր է կալանավորե՞ն
Բլոգեր 222Lava-ին հնարավոր է կալանավորեն։ Այդ մասին ահազանգել է բլոգերը՝ տեսանյութով դիմելով իր հետևորդներին։ Հիշեցնենք, որ ՊԵԿ-ն այս...
Աղբյուր` Panorama.am
12:24
Վաշինգտոնում Ադրբեջանի դեսպանատան առջև հայ երիտասարդները բողոքի ակցիա են իրականացրել
Նրանք պահանջել են միջազգային հանրությունից քայլեր ձեռնարկել Ադրբեջանի պատասխանատվության ենթարկման համար՝ Արցախում իրականացված էթնիկ զտումների, հայ ռազմագերիների ազատ արձակման կապակցությամբ։
Աղբյուր` Panorama.am
12:17
Մարսելում Ռուսաստանի հյուպատոսարանի մոտ պայթյուն է որոտացել
Մարսելում ՌԴ հյուպատոսության մոտ, ենթադրաբար, պայթյուն է որոտացել։ Դեպքի մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։ «Դեպքի վայր են...
Աղբյուր` Panorama.am
12:12
429 անձ դեռևս անհայտ կորած է համարվում Արցախյան հակամարտության 2020-2023 թթ. սրացումների հետևանքով. ԿԽՄԿ
Կարմիր խաչի միջազգային կոմիտեն 2024-ի ընթացքում մոտ 1,290 զանգ և այց է ունեցել Երևանի և Գորիսի գրասենյակներում` հակամարտության սրացումների...
Աղբյուր` Panorama.am
12:03
Փետրվարի 24-ին փոխանակման կետերում դոլարի փոխարժեք նվազել է, ռուբլունը և եվրոյինը աճել
ՀՀ բանկերում այսօր՝ փետրվարի 24-ին ժամը 11։45-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում  է 390.77 դրամ՝ նախորդ օրվա վերջի...
Աղբյուր` Panorama.am
11:55
Մինաս Ավետիսյանի «Քնած կինը» կտավը՝ աճուրդի թոփ լոտ
Հայտնի նկարիչ Մինաս Ավետիսյանի «Քնած կինը» (1963) կտավը Մոսկվայում AI աճուրդի ժամանակ վաճառվել է 3 363 000 ռուբլիով։ Կտավը...
Աղբյուր` Panorama.am
11:51
Կասկադի չկառուցված հատվածը վերածվել է աղբահավաքման կենտրոնի. Տիգրան Ավինյան
«Ֆինանսական ճգնաժամի հետևանքով դադարել էին Կասկադի համալիրի վերջին հատվածի աշխատանքնարը,  այն մնացել էր չկառուցված, դատարկ,...
Աղբյուր` Panorama.am
11:39
Եվրահանձնաժողովի և Եվրոպական խորհրդի ղեկավարները Կիևում են
 Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենը և Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիո Կոստան  ժամանել են Կիև։ Այս մասին հայտնում են...
Աղբյուր` Panorama.am
11:13
ԿԸՀ դեռ որևէ քաղաքական ուժ չի դիմել
Այս պահի դությամբ որևէ քաղաքական ուժ չի դիմել ԿԸՀ անհրաժեշտ օգտահաշիվ ստանալու համար։ Այս մասին Panorama.am-ին հայտնեց հանձնաժողովի մամուլի...
Աղբյուր` Panorama.am
10:47
Գյումրու աղբն ու ՔՊ պոպուլիզմը
«Առաջին նկարը արվել է 4 ամիս առաջ ՔՊ-ի կողմից իշխանազավթման ժամանակ՝ որպես նախկին քաղաքապետի կողմից հեռավար կառավարման արդյունք։ Երկրորդ...
Աղբյուր` Panorama.am
10:33
Ավինյանը «քար գցեց» ոստիկանության բոստանը
«Երևանում խցանումների 80 %-ը պայմանավորված էին ամառային անվադողերով մեքենաների ԱՊՊԱ-ներով»
Աղբյուր` Panorama.am
10:02
Տպավորություն ունեմ, որ Բաքուն սպասողական փուլում է. Աբրահամյան
«Թեև Ադրբեջանից որոշակի պարբերականությամբ Հայաստանի հետ բանակցությունների տարբեր դրույթների վերաբերյալ հայտարարություններ հնչեցվում են,...
Աղբյուր` Panorama.am
10:02
Գյումրիում թափառող շների հարցը շատ արագ կլուծենք միջազգային պրակտիկային համապատասխան. Ռուբեն Մխիթարյան
Գյումրու ավագանու արտահերթ ընտրություններին մասնակցելու մասին հայտարարած հայտնի պրոդյուսեր Ռուվեն Մխիթարյանն այս անգամ անդրադարձել է քաղաքում...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան
13:30 22/02/2025

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}