Ես որևէ անգամ չեմ թաքցրել, որ ՀՀԿ-ական եմ. Դավիթ Համբարձումյան
«Այս պահին նման բան չեմ նկատում, բայց չգիտեմ, ընթացքում ինչ կլինի։ Եթե նման սցենար լինի, պատրաստ եմ»,- ՀՀԿ համագումարից հետո լրագրողների հետ զրույցում ասաց Մասիսի համայնքապետ Դավիթ Համբարձումյանը՝ պատասխանելով իր նկատմամբ հնարավոր քրեական հետապնդման մասին հարցերին։
Հարցին՝ հնարավո՞ր է ՀՀԿ համագումարին իր մասնակցությունը, ելույթը դուր չկա գործող իշխանություններին, Դավիթ Համբարձումյանն ասաց, որ իշխանությունը գիտի, ինքը ՀՀԿ անդամ է,
որևէ խնդիր չի տեսնում համագումարին մասնակցելու և այնտեղ ելույթ ունենալու մեջ։
«Ես որևէ անգամ չեմ թաքցրել իմ կուսակցական պատկանելիությունը և երբեք չեմ ասել, որ հանրապետական չեմ: Ես ՏԻՄ ընտրություններում բազմիցս ասել եմ, որ համայնքի ընտրությունները քաղաքական ընտրություններ չեն, ես դրանք չեմ քաղաքականացրել, այդ պատճառով էլ դաշինքով ենք գնացել ընտրությունները, բայց կուսակցության համագումարին մասնակցելուն նորմալ են վերաբերվում։ Սա կուսակցական աշխատանք է»,-ասաց Դավիթ Համբարձումյանը։
Հարակից հրապարակումներ`
- Մասիսում ՔՊ-ն պարտվեց
- Դավիթ Համբարձումյան. Մասիսում քարոզչության ընթացքում 90-ականների գործելաոճ էր որդեգրել իշխանությունը