Մահացել է Չինաստանի ամենատարեց բնակչուհին, նա 135 տարեկան էր
Չինաստանի Սինցզյան-Ույգուրական ինքնավար մարզում այս շաբաթ մահացել է երկրի ամենատարեց կինը, հայտնել են տեղի պաշտոնյաները: Այդ մասին գրում է «ՌԻԱ նովոստին»։
«Չինաստանի ամենածեր երկարակյացը՝ Ալիմխան Սեիթին, մահացել է դեկտեմբերի 16-ին Քաշգարում 135 տարեկան հասակում»,-հայտնել են Քաշգարի շրջանի վարչակազմը։
Տեղի իշխանությունների տվյալներով՝ նա ծնվել է 1886 թվականի հունիսի 25-ին և ապրել Յանգիշարի շրջանի Կումուշերիկ գյուղում։ 2013 թվականին Սեյչին գլխավորել է ամենատարեց քաղաքացիների ցուցակը, որը կազմվել է Չինաստանի ծերաբանների ասոցիացիան:
Ըստ Սեիթի թոռան՝ կինը մինչև մահը վարել է բավականին պարզ կենսակերպ, սիրում էր երգել և իր բակում արևի տակ պառկել, միշտ կենսուրախ է եղել և շատ ծիծաղել։