«Փաստ». Այս տխրահռչակ իշխանությունը երկակի ստանդարտների իշխանություն է
«Փաստ» թերթը գրում է. «ՏԻՄ ընտրություններից հետո իշխանության ներկայացուցիչները մի շարք համայնքներում իրենց պարտությունը փորձեցին ժողովրդավարության ձեռքբերում ներկայացնել: Քիչ ժամանակ անց, սակայն, վերընտրված ու իշխանությանը ոչ լոյալ ՏԻՄ ղեկավարներ են ձերբակալվում, կալանավորվում: «Փաստ» թերթը այս խնդիրների շուրջ զրուցել է իրավաբան, «Պառլամենտարիզմի զարգացման միջազգային կենտրոնի» գործադիր տնօրեն Գոհար Մելոյանի հետ։
«Ընդհանրապես, այս տխրահռչակ իշխանությունը երկակի ստանդարտների իշխանություն է. երբ որևէ երևույթ ու իրադարձություն իրենց անձնական շահերին ու նպատակահարմարությանն է առնչվում, իրենք դա որակում են լավագույն տերմիններով, հղում են կատարում ժողովրդավարության, իրավական պետության հիմնարար սկզբունքներին: Իսկ իրականում հիմա մեր պետության ներսում առերեսվել ենք իրավական անվտանգության լրջագույն սպառնալիքներին: Վերլուծենք իրադարձությունները նախ հետընտրական գործընթացների համատեքստում: Այդ շրջանում ոչ միայն քաղաքական ընդդիմախոսների և ընդդիմադիրների նկատմամբ հետապնդումներ եղան, այլև մի շարք հակաիրավական բնույթի գործեր հարուցվեցին: Անհեթեթությունների շարքն այդ ամենով չավարտվեց: Տեսանք, որ պատգամավոր հանդիսացող անձինք ուղղակիորեն հակասահմանադրական կերպով ազատազրկվեցին՝ առանց «Ազգային ժողովի կանոնակարգ», «ՀՀ ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքներն ու Սահմանդրության տարրական ընթացակարգերը պահպանելու: Փառք Աստծո, ՍԴ-ն վերջերս իր համապատասխան որոշմամբ գնահատական տվեց, ու այդ մարդիկ ազատ արձակվեցին»,- ասել է Գ. Մելոյանը»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան