Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2021»-ում
«Մանկական Եվրատեսիլ-2021» երգի միջազգային մրցույթում Հայաստանի ներկայացուցիչ Մալենան զբաղեցրեց առաջին հորիզոնականը։ Հաղթողն ընտրվեց հեռւստադիտողների և պրոֆեսիոնալ ժյուրիի քվեարկության՝ 50/50 հարաբերակցությամբ։ Ժյուրիի քվեարկությամբ Հայաստանի պատվիրակը երրորդն էր, որին գումարվեց առցանց քվեարկության արդյունքը և Հայաստանը դարձավ հաղթող։ Երկրորդ տեղում Լեհաստանի, երրորդ՝ Ֆրանսիայի ներկայացուցիչներն են։
Հիշեցնենք, որ նա մրցույթին հանդես եկավ «Քամի-քամի» երգով, որի երաժշտության հեղինակն է Դավիթ Բադալյանը (Tokionine), խոսքերի հեղինակներն են Վահրամ Պետրոսյանը, Դավիթ Բադալյանը, Մալենան և Դավիթ Ծերունյանը, երաժշտական պրոդյուսերը՝ Անուշիկ Տեր-Ղուկասյանը։
Մրցույթը կայացավ Փարիզում։ «Մանկական Եվրատեսիլ 2021»-ին մասնակցեց 19 երկրի ներկայացուցիչ՝ Հայաստան, Գերմանիա, Վրաստան, Լեհաստան, Մալթա, Իտալիա, Բուլղարիա, Ռուսաստան, Իռլանդիա, Ղազախստան, Ալբանիա, Ուկրաինա, Ֆրանսիա, Ադրբեջան, Նիդեռլանդներ, Իսպանիա, Սերբիա, Հյուսիսային Մակեդոնիա, Պորտուգալիա։
Հարակից հրապարակումներ`
- «Մանկական Եվրատեսիլ-ի» առցանց քվեարկությունը մեկնարկել է
- «Մանկական Եվրատեսիլ 2021»-ում Հայաստանի ներկայացուցչի առաջին փորձը Փարիզում
- «Մանկական Եվրատեսիլ-2021» մրցույթում Հայաստանի ներկայացուցիչը ելույթ կունենա 9-րդը
- «Մանկական Եվրատեսիլ 2021» երգի միջազգային մրցույթի առցանց քվեարկությունը գլխավորում է Հայաստանի ներկայացուցիչը
- «Նա է հաղթողը». Օգտատերերը «Մանկական Եվրատեսիլ»-ում հայաստանյան պատվիրակի երգը լավագույնն են համարում
- Մալենան «Քամի քամի» երգով Հայաստանը կներկայացնի «Մանկական Եվրատեսիլում»
- «Մանկական Եվրատեսիլ 2021» մրցույթում Հայաստանը կներկայացնի Մալենան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան