ՀՀ-ի ու Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների հանդիպման ժամկետների պայմանավորվածության դեպքում պատշաճ կերպով կտեղեկացվի. Վահան Հունանյան
ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Վահան Հունանյանն անդրադարձել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուի այն հայտարարությանը, ըստ որի, Հայաստանի ու Թուրքիայի միջև երկխոսության գործընթացի շրջանակներում հատուկ ներկայացուցիչները կարող են հանդիպել մոտ ժամանակներում:
«Հայաստանի ու Թուրքիայի միջև երկխոսության գործընթացի շրջանակներում հատուկ ներկայացուցիչների հանդիպման ժամկետների վերաբերյալ պայմանավորվածության դեպքում հանրությունը պատշաճ կերպով կտեղեկացվի»,- «Արմենպրես»-ի հետ զրույցում նշել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Վահան Հունանյանը:
Ավելի վաղ ՀՀ ԱԳՆ-ն հայտնել էր, որ Հայաստան-Թուրքիա երկխոսության գործընթացում Հայաստանի հատուկ ներկայացուցիչը կլինի ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը:
Հարակից հրապարակումներ`
- Ընդդիմությունն ի՞նչ օգնի, Ռուբեն Ռուբինյանի ճամպրո՞ւկը բռնի, Եվրոպա գնալուց տոմսի փո՞ղը տա. Գեղամ Մանուկյան
- Ծանրաքաշ ու հակահայ թուրք դիվանագետի հետ նույն սեղանի շուրջ նստելու է դիվանագիտական ու բանակցային փորձ չունեցող Ռուբինյանը. Թուրքագետ