Եգիպտոսում տեղացել է ձյուն
Եգիպտոսի Ալեքսանդրիայում ձյուն է տեղացել: Այս մասին գրում է «ՌԻԱ ՆՈՎՈՍՏԻ» գործակալությունը։
Կիրակի օրը Եգիպտոսին ցիկլոն է ներթափանցել՝ իր հետ բերելով երկրի հյուսիսում անձրևներ, իսկ կենտրոնական հատվածում՝ ավազային փոթորիկներ։ Սինայի թերակղզու կենտրոնում գտնվող Սուրբ Եկատերինա վանքի տարածքում գիշերը ջերմաստիճանը իջել է մինչև -2, Կահիրեում և Միջերկրական ծովի ափին գտնվող քաղաքներում՝ +7-ից չի բարձրացել, մինչդեռ նկատվում է փոթորիկ։
Ալեքսանդրիայի բնակիչները արթնացել են և զարմացել՝ տեսնելով քաղաքի ձյունածածկ փողոցները։ Ապա ձյունը հալչել է ու հեղեղել փողոցները։
Միջերկրական և Կարմիր ծովի նավահանգիստները դադարել են նավեր ընդունել 5 մետրանոց ալիքների պատճառով։