Սա կրվելու պատերազմ չէր, բանակը մինչև վերջ կռվել է. Էդիկ Բաղդասարյան
«Այս պատերազմի առանձնահատկությունն այն է, որ զինվորների ծնողների հետ հանդիպելուց չգիտես ինչ ասես։ Առաջ հեշտ էր, կարողանում էիր ինչ-որ բան ասել, բայց հիմա պարզապես չգիտես ինչ ասես, որովհետև չես հասկանում՝ ինչու այդ տղաները կյանքը տվեցին համարյա որևէ բան չունենալով արդյունքում»,- 44-օրյա պատերազմի վերաբերյալ հետաքննությունների և մարդու իրավունքների խնդիրները հետևողականորեն բարձրաձայնելու և լուսաբանելու համար 44-օրյա պատերազմում զոհված Գևորգ Արշակյանի հիշատակին նվիրված մրցանակաբաշխության պատվոգրին արժանանալուց հետո ասաց «Հետք»-ի գլխավոր խմբագիր Էդիկ Բաղդասարյանը։
«Այս պատերազմը մենք, իսկապես, չէինք կարող կրվել, սա կրվելու պատերազմ չէր։ Այդ պարտությանը մենք արժանի չէինք, մեր զինվորներն, իսկապես, կռվում էին հերոսաբար։ Ամբողջ առաջնագիծը մինչև հոկտեմբերի 28-ը պաշտպանվում էր, հետո, երբ հարավում նահանջի հրաման տրվեց, ամբողջ ճակատը համարյա այդ հատվածում փլվեց։ Ընդամենը մի տեղ ճեղքում եղավ ու զորքը եկավ, հասավ Շուշի», - նշեց նա։
Է. Բաղդասարյանն ընդգծեց, որ այս պատերազմը պետք է հետաքննվի։
«Շատ հաճախ զինվորներին մեղադրում են, որ բանակը չի կռվել։ Այդպիսի բան չկա, բանակը մինչև վերջ կռվել է։ Չգիտեմ՝ երբ կավարտենք հետաքննությունը, իրականում շատ ծանր է, հարյուրավոր զոհվածների ընտանիքների ենք հանդիպել։ Մի քանի հետաքննության արդյունքներ կհրապարակենք, կտեսնեք, որ իրականում այս պատերազմը պարտվելու պատերազմ չէր», - ասաց Էդիկ Բաղդասարյանը։
Հարակից հրապարակումներ`
- Բժիշկներ, իրավապաշտպան ու լրագրող՝ արժանացան 44-օրյա պատերազմում զոհված Գևորգ Արշակյանի անվան մրցանակների
- Էդիկ Բաղդասարյան. Իսկ դիրքերը ե՞րբ եք կահավորելու
- Էդիկ Բաղդասարյան. Էս խրամատներում դուք քանի՞ ժամ կմնաք, էս ի՞նչ վիճակում է զորքը
- Էդիկ Բաղդասարյան. Ալիևը դիմացը տեսնում է մի ազգ, որը չի ուզում իր սահմանը պաշտպանել
- Էդիկ Բաղդասարյան. Սարի ծերը մեր հայրենիքն է
- Էդիկ Բաղդասարյան. Ինչո՞ւ եք բանակին տվել միայն «հանձնվելու, նահանջելու» հրամաններ
- Էդիկ Բաղդասարյան. Զորքի հրամանատարը ինչո՞ւ որոշում չի կայացրել և ոչնչացրել սահմանն հատող թշնամուն