«Ատելությունը ծնում է ատելություն». ՄԻՊ իրազեկող տեսանյութը
Ատելության խոսքը մշտապես վերադառնում է ատելություն տարածողին: Այս մասին է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի հրապարակած իրազեկող տեսանյութը:
ՄԻՊ գրանսեյակից հայտնում են, որ ատելության խոսքի դեմ պայքարին վերաբերող իրազեկման այս տեսանյութը պատրաստվել է «Արդարադատության մատչելիության խթանում Արևելյան գործընկերության երկրներում խտրականության, ատելության հանցագործությունների եւ ատելության խոսքի զոհերի համար` արտադատական կարգով փոխհատուցման մեխանիզմների միջոցով» ծրագրի շրջանակում, որը ֆինանսավորվում է Եվրոպական միության և Եվրոպայի խորհրդի Գործընկերություն հանուն լավ կառավարման II ծրագրի շրջանակներում և իրականացվում է Եվրոպայի խորհրդի կողմից:
Հարակից հրապարակումներ`
- ՀՀ որևէ իշխանություն Ադրբեջանի ժողովրդի դեմ երբևէ ատելության քաղաքականություն չի տարել. ՄԻՊ
- Ձեր իշխանության հիմքում դրված է պառակտումը, ատելության խոսքի տարածումը.Իշխան Սաղաթելյան
- «Անթույլատրելի են կանանց նկատմամբ քաղաքական հետապնդումները և ատելության կոչերը»
- Նման ծավալի ատելության խոսք վարչապետի պաշտոնից հանդես եկող անձի կողմից երբեք չի եղել . Արամ Վարդևանյան