Ստեփան Դանիելյան. Այս հարցում ազգին պառակտելու տաղանդը բնորոշում է այս կառավարության ադեկվատության աստիճանը»
Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը գրում է.
«Հայ-թուրքական բանակցությունները (մի կողմ թողնենք այս պահին դրանց անցկացնելու նպատակահարմարության հարցը) կարող էին միավորել հանրությանը, անկախ ներքաղաքական թշնամանքին, քանի որ դա ունի համազգային նշանակություն:
Սակայն պետք է իրոք լինել այդքան «տաղանդավոր», որ նման անընդունելի ու անփորձ անձնավորություն նշանակել բանակցող, որ անկախ այդ բանակցությունների արդյունքներից, ի սկզբանե, արդեն հանրությանը հերթական անգամ պառակտել ու անվստահություն ներշնչել այդ բանակցությունների հանդեպ:
Գոնե այս հարցում ազգին միավորելու շանսն օգտագործելու փոխարեն այն պառակտելու տաղանդը բնորոշում է այս կառավարության ադեկվատության աստիճանը»։
Հարակից հրապարակումներ`
- Ստեփան Դանիելյան. Հայաստանում ոչ մի թուրքական ազդեցության և ուղղակի լրտես չի ձերբակալվել
- Ստեփան Դանիելյան. Սա էր Արցախի պատերազմի աշխարհքաղաքական նպատակը, ու դա է Ալիևին համարձակություն տալիս իրեն լկտի պահել
- Ստեփան Դանիելյան. Գործող կառավարության գոյությունն արդեն անիմաստ է, ավելին՝ օր-օրի՝ վտանգավոր
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան