Մանդատագողություն՝ օրը ցերեկով կամ ի՞նչ է կատարվում Վարդենիսում
Yerkir.am-ը գրում է․ «Չհաշտվելով Վարդենիս խոշորացված համայնքի ընտրություններում կրած պարտության հետ՝ իշխանություններն անցել են մանդատագողության. 6 տեղամաս վերահաշվարկելու արդյունքում՝ «Միասնական Վարդենիս» դաշինքից վերցվել է 19 քվեաթերթիկ և դրվել «Քաղաքացիական պայմանագրի» օգտին: Այդ ճանապարհով ապահովելով 1 քվեաթերթիկի առավելություն՝ իշխանությունները կորզել են 1 մանդատ: Դրանից անմիջապես հետո ձերբակալվում, այնուհետև կալանավորվում է «Միասնական Վարդենիսի» ցուցակը գլխավորող Արամ Հարությունյանը:
Վերոհիշյալ գործողությունների արդյունքում՝ Վարդենիսի ավագանու՝ գումարվելիք նիստում ձայներն արհեստականորեն հավասարեցվել են (13/13):
«Միասնական Վարդենիսը» բողոքարկել է ՏԸՀ-ի՝մանդատների բաշխման վերաբերյալ որոշումը, և Վարչական դատարանի կողմից հայցը վարույթ ընդունելուարդյունքում կասեցվել է այն: Ելնելով վերնշյալից՝ դեռևս չի կայացել ավագանու առաջին նիստը:
Այս ամենի հետ մեկտեղ խախտված է Արամ Հարությունյանի՝ պաշտպան ունենալու իրավունքը, ևքննիչի գործողությունների արդյունքում՝ արդեն 1 շաբաթ է, ինչԱրամ Հարությունյանի պաշտպանը չի ներգրավվել որպես պաշտպան և չի կարողանում այցելել իր պաշտպանյալին:
Փաստորեն՝ իշխանությունը որևէ ձևով չի թաքցնում, որ պատրաստ է բոլոր ապօրինություններին, ընդհուպ մինչև մարդու իրավունքների՝ Սահմանադրությամբ ամրագրված կոպտագույն ոտնահարման: Եվ այս ամենի նպատակը մեկն է՝ բռնազավթել տեղական իշխանությունը Վարդենիսում»:
Հարակից հրապարակումներ`
- Վարդենիսի նախկին ղեկավարը կալանավորվել է
- Վարդենիս համայնքի նախկին ղեկավարին մեղադրանք է առաջադրվել
- Վարդենիսցիները փակել են ճանապարհը
- Վարդենիսում վերահաշվարկի համար դիմել էր ՔՊ-ն. Նրա ձայներն ավելացել են 5-ով
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին