Տնտեսություն 18:07 20/12/2021 Հայաստան

Ողջ աշխարհում և Հայաստանում թանկ փողերի փուլ է սկսվում. Վիլեն Խաչատրյան

Դեկտեմբերին ՀՀ ԿԲ-ն վերաֆինանսավորման տոկոսադրույքը բարձրացրեց մինչև 7.75%-ի: Panorama.am-ն այդ քայլի տնտեսական հետևանքները գնահատելու համար դիմեց Պետական կառավարման ակադեմիայի Կառավարման ամբիոնի վարիչ, տնտեսագիտության թեկնածու, դոցենտ Վիլեն Խաչատրյանին:


-Պարո՛ն Խաչատրյան, վերաֆինանսավորման տոկոսադրույքի նման բարձրացումը ի՞նչ աստիճանով կարգելակի Հայաստանի տնտեսության ակտիվության աճը, քանի որ հայտնի փաստ է նրա բացասական ազդեցությունը տնտեսության զարգացման վրա:

-Որոշակի առումով այն գնաճի վերահսկման ֆունկցիա է: Ողջ աշխարհում և Հայաստանում թանկ փողերի փուլ է սկսվում և պետք է վերաֆինանսավորման տոկոսադրույքի բարձրացմամբ ինֆլացիան զսպվի:

ԿԲ-ն տնտեսության մեջ ինֆլացիոն ռիսկերի զսպմանն ուղղված տարր է կիրառել և կոպիտ ասած չի կարող մեր ԿԲ-ն չգործել սինքրոնացված մյուս ԿԲ-ների վարած դրամավարկային քաղաքականությունների հետ:

Այստեղ կա երկու տիպի տրամաբանություն: Առաջին՝ գործընկեր երկրները նույնատիպ քաղաքականությունն են վարում, սկսած պետռեզերվից, որը վերջին ժամանակաշրջանում տոկոսադրույքի պարբերական բարձրացումներ է իրականացնում, նույնը նկատելի է նաև ԵԱՏՄ և ԵՄ տարածքներում:

Ես 2021 թ. բնորոշում եմ որպես ինֆլացիոն տարի, այսինքը, եթե 2020թ.-ին կար որոշակի դեֆլացիոն կամ այսպես ասած՝ ցածր ինֆալացիոն միտումներ, ապա 2021 թվականն ամբողջությամբ ինֆլացիոն է, որովհետև 2020-ի գնումները մարդիկ, այսպես ասած, կենտրոնացրել են 2021 թ.-ի վրա և իրենց պահանջարկը բավարարելու համար լրացուցիչ գնում են անում, կրկնակի էլ առաջարկի մասով է աճել և սրա արդյունքում որոշակի գնաճի է հանգեցրել: Այսինքը՝ մարդկանց կողմից կա որոշակի պահանջարկ, որը արտահայտվում է գնաճով: Այդ միտումները որոշակիորն կկայունանան 2022 թվականին, քանի որ այն նույն տրամաբանությամբ չի կարող աճել: Չեմ կարող ասել, թե պիկին հասել ենք թե ոչ, բայց շոգն անցնելու պարագայում, առնվազը 2022 թվականի 1-ին, 2-րդ եռամսյակներում, կարծում եմ, այդ շոգի գագաթնակետը կհասնի և դրանից հետո կսկսվի անկման կամ ինֆլացիոն ռիսկերի թուլացման փուլը, որն էլ կուղեկցվի արդեն նորմալ տնտեսական զարգացումներով: Այսինքը՝ նույնը կհասկանան նաև ներդրողները և ըստ այդ կկառուցեն իրենց վարքագիծը:

-Որպես մասնագետ խնդրում եմ ասեք, թե որն է ճիշտը՝ տնտեսությունն արգելակելու միջոցով գնաճը զսպե՞լը, թե՞ ներկայիս ծանր վիճակում թողնել, որ տնտեսությունը բնականոն աճի:

-Ամբողջ աշխարհի մակարդակով եթե նայում ենք, ապա կտեսնենք, որ միջին գնաճի բարձրացման միտում կա՝ եթե կենտրոնական բանկերը մնում են իրեն թիրախային 4+/-1.5 տոկոսադրույքների շրջանակներում: Այս տրամաբանության պարագայում, բնականաբար, եթե շատ տնտեսության խթանում թույլ տանք, ապա գնաճի կառավարման խնդիր կունենանք, բայց, այնուամենայնիվ, ԿԲ-ն ունի հիմնական խնդիր և այն գնաճի զսպմանն է ուղղված: Այսինքը՝ տնտեսության գերտաքացումն երբեմն նաև շատ բարձր գնաճ կարող է առաջացնել: Այդ իսկ պատճառով այստեղ հարցին երկու տեսանկյունից պետք է մոտենալ: Հնարավոր չէ՛ և գնաճը զսպվել, և՛ տնտեսական աճը խթանել, դրանք հակադիր բևեռներ են: Ընտրությունն արվել է գնաճի զսպման օգտին և այն մեր դրամավարկային քաղաքականության հիմքում դրված գործիք է, որը կասկածի տակ դնել ես պարզապես չեմ ուզում: Գնաճը նաև խոսում է, այն մասին, որ այդ պրոցեսը ակտիվացել է: Եթե տնտեսական ակտիվացում չլիներ՝ գնաճն էլ այդքան չէր լինի: Կա նաև համաշխարհային տնտեսությունից եկող արտաքին շոկեր, որոնք ինչ-որ տեղ մեր ԿԲ-ն պետք է փորձի չեզոքացնել: Ցածր գնաճի պարագայում մենք կարող էինք շատ ավելի բարձր տնտեսական աճ ունենալ, բայց, այնուամենայնիվ, գնաճը կլանել է մեր տնտեսական աճի որոշ բաղադրիչը: Մեզ ևս ձեռնտու կլիներ ցածր գնաճ ունենալ և՝ բարձր տնտեսական աճ:

-Դուք խոսում եք տնտեսության աճի մասին, բայց վերջին վիճակագրական տվյալներով մենք ունենք արդյունաբերության և գյուղատնտեսության հիմնական ոլորտների անկում, ինչո՞վ այն կբացատրեք:

-Այն կարող է պայմանավորված լինել նաև այդ ոլորտներում արձանագրված գնաճով: Տնտեսության ոլորտի իրական և անվանական աճերի բաղադրիչների տեսանկյունից, անվանական աճից երբ որ հանում ես գնաճը, մնում է իրական աճը: Անվանական աճը մեծ է, բայց քանի որ գնաճն ավելի առաջանցիկ տեմպով է գնում, ապա այն տալիս է մինուս: Նույն պարագայում, օրինակ, գյուղատնտեսությունը կարող է 6% աճի, բայց գյուղատնտեսական ապրանքների 8 % գնաճի պայմաններում -2% անկում ունենանք այդ ոլորտում: Նույնը նաև արդյունաբերական ապրանքների գների ինդեքսի առոմով, այստեղ նույնպես  գների աճը բարձր է և այն հանգեցնում է իրական աճի անկման: Անվանական տեսանկյունից աճը մեծ է, բայց գնաճն էլ է մեծ և երբ դրանք իրարից հանում ես՝ տակը բան չի մնում: Իսկ տնտեսագետը հասկանում է, թե ինչի՞ արդյունքում է, որ անկում է գրանցվում:

-Ինչքանո՞վ է ՀՀ ԿԲ-ի վարած այս քաղաքականությունը համահունչ ԵԱՏՄ մյուս երկրների քաղաքականությունների հետ:

-Միտումներն նույնն են, ՌԴ կենտրոնական բանկն էլ է այդ քաղաքականությունը տանում: Այնտեղ թիրախը երկնիշ թվով ինֆլացիային չհասնելն է, քանի որ տնտեսական պրոցեսներն այն աստիճան են կենտրոնացված, որ երկու տարվա պահանջարկի և առաջարկի հատման կետը ավտոմատ կերպով բարձրացնում է այդ երևույթները և կենտրոնական բանկերը ստիպված են դրանց արձագանքել: ՀՀ ԿԲ-ն դեռևս առաջին եռամսյակում տարեկան կտրվածքով այդ կանխատեսումներն արել էր և չէր սխալվել, սա էլ այն ժամանակ, երբ գնաճի մակարդակն այդքան բարձր չէր: Իրականում կանխատեսումները հավանականության սցենարով ցույց էին տալիս, որ մենք մոտավորապես գնում ենք այդ ճանապարհով: Այնպես չէ, որ այս միտումները տրամաբանության մեջ չեն, դրանից անհանգստանալ էլ պետք չէ: 

Զրուցեց Ա. Վարդանյանը:
 



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

16:59
2024 թ.-ին մեկնարկած թանկացումներն ավելի մեծ թափով կշարունակվեն 2025 թ.-ին
Չկարողանալավ տնտեսության մեջ իրական աճ ապահովել՝ Հայաստանի կառավարությունը որդեգրել է ծառայությունների, գների թանկացման և հարկերի բարձրացման...
Աղբյուր` Panorama.am
16:37
Սիսիան-Կապան ավտոճանապարհին ավտոցիստեռնը բախվել է բետոնե արգելապատնեշին, վնասել ջրագիծը և հայտնվել Որոտան գետում
Նոյեմբերի 22-ին, ժամը 11:10-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Շամբի ՀԷԿ-ի...
Աղբյուր` Panorama.am
16:37
Նոր կառուցվող էլիտար շենքի շինհրապարակում բետոնախառնիչը կողաշրջվել է. Կա վիրավոր
Այսօր՝ նոյեմբերի 22-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Shamshyan.com-ը հայտնում է, որ ժամը 12:40-ի սահմաններում Արշակունյաց 23/7...
Աղբյուր` Panorama.am
16:30
Հոկտեմբեր ամսվա տաք մեկնարկը և ցրտաշունչ ավարտը
Օդի միջին ամսական ջերմաստիճանը Հայաստանում կազմել է 7․1°C
Աղբյուր` Panorama.am
16:25
Հայաստանի հավաքականն Ազգերի լիգայի փլեյ-օֆֆում կխաղա Վրաստանի հետ
Նոյեմբերի 22-ին ՈւԵՖԱ-ի շտաբ-բնակարանում՝ շվեյցարական Նիոն քաղաքում, կայացել է ՈՒԵՖԱ Ազգերի լիգայի B/C լիգաների փլեյ-օֆֆի վիճակահանությունը։...
Աղբյուր` Panorama.am
16:11
Մարությանը համաձայնեց բանավիճել Տիգրան Ավինյանի հետ
«Սիրելի հայրենակիցներ, Ընդունում ենք Factor TV-ի առաջարկը՝ բանավեճ անցկացնել Տիգրան Ավինյանի հետ՝ իշխանության բերած տրանսպորտի թանկացման...
Աղբյուր` Panorama.am
15:41
Ալեն Սիմոնյանը Վիետնամից լուսանկար է հրապարակել ընդդիմադիր պատգամավորի հետ
Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը պաշտոնական այցով Վիետնամում է։ Ալեն Սիմոնյանն ինսթագրամի սթորի բաժնում ակտիվորեն լուսակարներ է...
Աղբյուր` Panorama.am
15:35
Հայաստանում ալկոհոլից կախվածությամբ հաշվառված է 6312 անձ. ԱՆ
Ալկոհոլը հոգեակտիվ, տոքսիկ նյութ է և կարող է կախվածություն առաջացնել։  Այն խաթարում է կենտրոնական նյարդային համակարգի աշխատանքը՝ մեծացնելով...
Աղբյուր` Panorama.am
15:24
«Արտաշատ» ԲԿ-ում կրքերը չեն հանդարտվում. կլինի վարչական հատվածի փոփոխություն
«Արտաշատ» ԲԿ-ում կրքերը չեն հանդարտվում։ Այսօր կենտրոն է շտապել առողջապահության նախարարի պաշտոնը զբաղեցնող Անահիտ ավանեսյանը։...
Աղբյուր` Panorama.am
15:17
Սանիտարահիգիենիկ նորմերի կոպիտ խախտումներ հանրային սննդի կետում
Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ կասեցվել է անհատ ձեռնարկատեր Լուսիկ Կարապետյանին պատկանող հանրային սննդի օբյեկտի...
Աղբյուր` Panorama.am
14:37
Վանաձոր-Դիլիջան ճանապարհին բեռնատար է այրվել
Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն նոյեմբերի 22-ին, ժամը 11:28-ին ահազանգ է ստացվել, որ Վանաձոր-Դիլիջան...
Աղբյուր` Panorama.am
14:27
Արմենուհի Հարությունյանն ազատվել է փոխնախարարի պաշտոնից
Նիկոլ Փաշինյանի որոշմամբ, արդարադատության նախարարի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատար Արմենուհի Հարությունյանն ազատել է զբաղեցրած պաշտոնից:...
Աղբյուր` Panorama.am
14:10
Հայրենի՞ք, հա՞յ, մարդկային կյա՞նք... դուք տենց բաներ չեք լսել. Մամիջանյանը՝ ՔՊ-ին
«Սպասում եք անցած անգամվա նման կես տարի տանջեք մարդկանց Բաքվի բանտում ու ընտրություններից մի քանի շաբաթ առաջ գերիների առողջության գնով մի երկու ձայն ավել պոկեք»
Աղբյուր` Panorama.am
13:59
ԱԺ նախագահի հայտարարությունը՝ Նարեկ Զեյնալյանի հրաժարականի դիմումի մասին
ՀՀ ԱԺ նախագահը հայտարարություն է տարածել ԱԺ պատգամավոր Նարեկ Զեյնալյանի հրաժարականի դիմումի մասին։  ««Ազգային ժողովի...
Աղբյուր` Panorama.am
13:49
Ադրբեջանին և Թուրքիային անհրաժեշտ է, որ Փաշինյանի միջոցով Հայաստանը դառնա պանթյուքիզմի ֆուռերի համար «պռոխոդնոյ դվոր». Շարմազանով
«Նիկոլ Փաշինյանը Հայստանը տանում է դեպի վերջնական գահավիժման, Երրորդ հանրապետության դե ֆակտո և դե յուրե կործանում,  դեպի Հայաստանի...
Աղբյուր` Panorama.am
13:27
Գարիկ Սարգսյանը չի թույլատրում Վեդիում կազմակերպել «Կատարյալ ապուշը» ֆիլմի ցուցադրությունը. Տիգրան Նալչաջյան
Արդեն երկու անգամ Վեդու համայնքապետարանը թույլ չի տալիս քաղաքում ցուցադրել ռեժիսոր Տիգրան Նալչաջյանի «Կատարյալ ապուշը» ֆիլմը։...
Աղբյուր` Panorama.am
13:13
Կկատարվի քահանայական ձեռնադրություն
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տարբեր կառույցներում սպասավորող վեց սարկավագներ կարժանանան քահանայական օծման և ձեռնադրության
Աղբյուր` Panorama.am
13:07
Ջերմաստիճանը կնվազի 6-10 աստիճանով
Երևանում նոյեմբերի 22-ի ցերեկը, 23-24-ին, 27-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Նոյեմբերի 25-26-ին, 27-ի գիշերը սպասվում են...
Աղբյուր` Panorama.am
12:53
Ալեքսիս Օհանյանը ցուցադրել է գերհազվագյուտ հայկական մետաղադրամ
Ամերիակահայ գործարար, Reddit-ի հիմնադիր Ալեքսիս Օհանյանը X սոցիալական ցանցում (նախկինում՝ Twitter) ցուցադրել է Արտաշեսյանների տոհմից Մեծ Հայքի...
Աղբյուր` Panorama.am
12:33
Թափառող շների վրա կրակած տղամարդը ներկայացել է ոստիկանություն
Նոյեմբերի 10-ին հաղորդում էր ստացվել Համայնքային ոստիկանության Արթիկի բաժնում: Կենդանապաշտպանները հայտնել էին, որ նախորդ օրը Արթիկի Լմբատ-2...
Աղբյուր` Panorama.am
12:31
Ռոնալդուն նշել է ռեկորդ, որը չի ցանկանում գերազանցել
Կրիշտիանու Ռոնալդուն մի քանի ամիս առաջ բացել է իր YouTube ալիքը։ Պորտուգալացին կայծակնային արագությամբ ձեռք է բերել բաժանորդներ. այժմ ալիքին...
Աղբյուր` Panorama.am
12:16
Գերմանիայի ԱԳ նախարար Անալենա Բարբոքը Բաքվում կայացած COP29-ի ժամանակ սուր քննադատության է ենթարկել Ադրբեջանին
Գերմանիայի ԱԳ նախարար Անալենա Բերբոքն Ադրբեջանում ընթացող ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության համաժողովի (COP29) 29-րդ նստաշրջանում իր առաջին...
Աղբյուր` Panorama.am
11:37
Visa-ն խտրականություն է դնում ԶԼՄ-ների միջև՝ սահմանափակելով աշխատանքը
«Պարզում ենք, թե ինչ սկզբունքով են ընտրվել ԶԼՄ–ները, որոնց հասանելի կլինեն ֆորումի բանախոսները»։
Աղբյուր` Panorama.am
11:28
Ցավն էլ պետք է չափ ունենա. Ավտովթարի հետևանքով մահացել է պատերազմում զոհված Արտյոմ Խաչատրյանի եղբայրը
Ողբերգական ավտովթարի հետևանքով զոհվել է Արթուր Խաչատրյանը։ Նա 44-օրյա պատերազմում զոհված Արտյոմ Խաչատրյանի եղբայրն է։ Մինչ այդ ընտանիքը 17...
Աղբյուր` Panorama.am
11:27
Պեսկով. Ռուսաստանի խնդիրը ոչ թե միգրանտներն են, այլ անօրինական ներգաղթյալները
Ռուսաստանի համար խնդիրը ոչ բոլոր միգրանտներն են, որոնք երկիր են ժամանել, այլ միայն նրանք, ովքեր անօրինական կերպով գտնվում են Ռուսաստանի...
Աղբյուր` Panorama.am
10:55
Ռուսական պարարտանյութերի մասնաբաժինը եվրոպական շուկայում հասել է ռեկորդային մակարդակի
Ռուսաստանի մասնաբաժինը եվրոպական պարարտանյութերի ներմուծման մեջ սեպտեմբերին օգոստոսի համեմատ աճել է 2,9 %ային կետով և հասել 32,1 %-ի։ Սա...
Աղբյուր` Panorama.am
10:52
Մանկահասակ որդիներին 30 տարի առաջ սպանած Սմիթը կրկին հայտնվել է մամուլի ուշադրության կենտրոնում
53-ամյա Սուսան Սմիթը 30 տարի ազատազրկումից հետո  կրկին հայտնվել է միջազգային մամուլի ուշադրության կենտրոնում գլխագրերում։ Նրան դատարանը...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Խայտառակություն Թումանյան փողոցում. Չախոյան
16:15 21/11/2024

Խայտառակություն Թումանյան փողոցում. Չախոյան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}