«Փյունիկ» ՖԱ․ Երկկողմ համաձայնությամբ խզվել է Ադնան Շեչերովիչի հետ պայմանագիրը
«Փյունիկ» ՖԱ-ից հեռացել է կիսապաշտպան Ադնան Շեչերովիչը։ Ֆուտբոլիստի հետ պայմանագիրը խզվել է երկկողմ համաձայնությամբ։Այս մասին տեղեկացնում է երևանյան ակումբի մամուլի ծառայությունը։
«30-ամյա բոսնիացի ֆուտբոլիստը «Փյունիկի» կազմում անցկացրել է 16 խաղ, որոնցում դարձել է 4 գոլային փոխանցման հեղինակ։
«Փյունիկ» ՖԱ-ն շնորհակալություն է հայտնում Ադնան Շեչերովիչին` ցուցաբերած պրոֆեսիոնալիզմի համար և մաղթում հաջողություն հետագա կարիերայում»,- ասվում է պաշտոնական հաղորդագրությունում։
Լրահոս
Տեսանյութեր
Փաշինյանը որոշել է օրհներգի տեղերը փոխել իր ճաշակով, ու արդեն օրենքը խախտել են. Մանուկյան