Հրապարակվել է տեսանյութ, թե ինչպես են գերեվարվում ադրբեջանցի սահմանախախտ երկու զինծառայողները
Politik. am-ը հրապարակել է տեսանյութ, որտեղ երևում է թշնամական զինվորների գերեվարման պահը։
Հիշեցնենք, որ երեկ հասարակական-քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանը գրել էր.
«Երեկ Սիսիանից հյուսիս, Ծղուկ գյուղի շրջանում մարտական հերթապահություն իրականացնող մեր ստորաբաժանումները գերեվարել են թշնամու երկու զինվոր, որոնք այժմ գտնվում են Երևանում: Սա կարևոր իրադարձություն է, որը վկայում է այն մասին, որ նոյեմբերի 16-ից ի վեր, մեր բանակը սկսում է ուղղել իր մեջքը, և կոշտ հակահարված է սկսում տալ թշնամուն:
Շնորհավորում եմ մեր զինվորականներին, և հույս ու վստահություն հայտնում, որ նրանք այսուհետև ևս իրենց կամքը կպարտադրեն Հայաստանի Հանրապետության տարածք ներխուժած ցանկացած թշնամու: Մեր կողմից էլ կանենք ամեն հնարավորը, որպեսզի մեր քաջարի եղբայրները պատվով իրականացնեն իրենց կարևոր առաքելությունը»։
Պաշտպանության նախարարությունն առայժմ որևէ կերպ չի արձագանքել լուրերին։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան