«ԳԼՈՆԱՍՍ-Կ2» երկու արբանյակներ կարձակվեն 2022 թվականին
Նոր սերնդի «ԳԼՈՆԱՍՍ-Կ2» ռուսական նավիգացիոն առաջին երկու արբանյակները ուղեծիր կարձակվեն 2022 թվականի երկրորդ և երրորդ եռամսյակներում, «ՌԻԱ Նովոստի» գործակալությանն է հայտնել «Ռեշետնևի անվան Տեղեկատվական արբանյակային համակարգեր» սարք արտադրող ձեռնարկության գլխավոր տնօրեն Նիկոլայ Տեստոեդովը:
«Դրանցից առաջինը կգնա երկրորդ եռամսյակում, իսկ երկրորդը, կարծում եմ, երրորդում, քանի որ երկրորդն այն փուլում է, երբ ցամաքային փորձարկումներն ընթանում են ամբողջ թափով», - ասել է Տեստոեդովը։
Նա հավելել է, որ, ամենայն հավանականությամբ, 2022 թվականի առաջին եռամսյակում տիեզերք կուղարկվի նախորդ սերնդի վերջին՝«ԳԼՈՆԱՍՍ-Մ» արբանյակը, որն այժմ գտնվում է ցամաքային արգելոցում։