Ռոման Աբրամովիչը դարձել է Պորտուգալիայի քաղաքացի
Գործարար Ռոման Աբրամովիչը Պորտուգալիայի քաղաքացիություն է ստացել։ Այն ստացել է Քաղաքացիության մասին օրենքով՝ ներկայանալով որպես սեֆարդ հրեաների ժառանգ: Բացի այդ, նա ունի ռուսական և իսրայելական անձնագրեր, գրում է kommersant.ru-ն։
«Պարոն Աբրամովիչն այս տարվա սկզբին դարձել է Պորտուգալիայի քաղաքացի՝ շնորհիվ պորտուգալական վերադարձի օրենքի, որը թույլ է տալիս սեֆարդ հրեաներին (ներգաղթյալներ Իսպանիայից և Պորտուգալիայից) և կոնվերսո հրեաներին (նրանք, ովքեր բռնի կերպով քրիստոնեություն են ընդունել) ստանալ պորտուգալական քաղաքացիություն,- ասել է աղբյուրը։
Նրա խոսքով՝ Ռոման Աբրամովիչը երկար տարիներ ուսումնասիրել է իր ընտանիքի պատմությունը և հայտնաբերել, որ իր ընտանիքի մի մասը եկել է Պորտուգալիայից: