ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը կժամանի Հայաստան
Դեկտեմբերի 22-24-ն աշխատանքային այցով Հայաստան կժամանի Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը երկրի ռազմաքաղաքական բարձրագույն ղեկավարության հետ հանդիպելու և ՀԱՊԿ պատասխանատվության գոտում իրավիճակը քննարկելու համար։ Այս մասին տեղեկանում ենք ՀԱՊԿ կայքից։
Այցի ընթացքում նախատեսված է հանդիպում ՀԱՊԿ հավաքական անվտանգության խորհրդի նախագահ Նիկոլ Փաշինյանի հետ: ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը նրա հաստատմանը կներկայացնի ՀԱՊԿ հավաքական անվտանգության խորհրդի 2021 թ. սեպտեմբերյան նստաշրջանի որոշումների իրականացման և ՀՀ նախագահության շրջանում ՀԱՊԿ գործունեության առաջնահերթ ուղղությունների գծով նախատեսված միջոցառումների նախագիծը:
Ըստ ՀԱՊԿ կայքի, սպասվում նաև, որ Ստանիսլավ Զասը բանակցություններ կվարի Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի, պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի և Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի հետ:
Հարակից հրապարակումներ`
- Տեղի է ունեցել ՀԱՊԿ Ռազմական կոմիտեի 19-րդ նիստը
- Տեղի է ունեցել ՀԱՊԿ անդամ պետությունների ԱԳ նախարարների աշխատանքային հանդիպումը
- Հայկական կողմը լռում է ՀԱՊԿ-ի խնդիրների մասին
- Փաշինյանը Լուկաշենկոյի հետ քննարկել է ՀԱՊԿ շրջանակում խնդրահարույց հարցերը
- ՀԱՊԿ ԽՎ մշտական հանձնաժողովների նիստում ՀՀ-ն ներկայացրել է Ադրբեջանի նոյեմբերի 16-ի ագրեսիայի մասին հայտարարություն
- Միրզոյանն ու Զասը քննարկել են սահմանագոտում իրավիճակի կայունացման նպատակով ՀԱՊԿ շրջանակում հնարավոր քայլերի դիտարկման հարցը
- ՀԱՊԿ-ն ուշադիր հետևում է հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակին․ Զախարովա
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան