Սարսափելի է. հայազգի լրագրողի twitter-յան գրառումները Փարիզից
Հայազգի Կարեն Ադամյանը, որը նաև ռուսական լրատվամիջոցներում մարզական մեկնաբան է, ֆրանսիական Stade de France ֆուտբոլային մարզադաշտից Twitter-ի իր միկրոբլոգում հրապարակել է տեղեկություններ այն մասին, թե ինչ է կատարվում ահաբեկչության պահին մարզադաշտում:
Հիշեցնենք` Ֆրանսիայում նոյեմբերի 13-ի գիշերը պայթյունների շարք էր տեղի ունեցել, որոնցից մեկը եղել էր հենց նույն մարզադաշտի մոտ, որտեղ Ֆրանսիա-Գերմանիա խաղն էր ընթանում և որին ներկա էին Ֆրանսիայի նախագահ Օլանդն ու բարձրաստիճան պաշտոնյաներ: Ահաբեկչության հետևանքով զոհերի թիվն անցնում է 100-ը: Պայթյունները որոտացել էին մարզադաշտի մոտ, «Բատակլան» թատրոնում, փարիզյան կենտրոնական Le Petit Cambodge սրճարանում էլ կրակահերթ էին արձակել: Ահաբեկչության պատասխանատվությունն իր վրա էր վերցրել Իսլամական պետությունը՝ հայտարարելով, որ կատարվածը «վրեժ է Սիրիայի համար: Սա սեպտեմբերի 11 է Ֆրանսիայի համար»: Ընդհանուր առմամբ, սպանվել է 7 ահաբեկիչ, իսկ մյուս երկուսը եղել էին մահապարտներ:
Երբ մարզադաշտի մոտ պայթյուն է տեղի ունեցել, ինչի հետևանքով իրարանցում է առաջացել մարզադաշտում, լրագրող Կարեն Ադամյանը գրել է. «Մարզադաշտից ոչ մեկին թույլ չեն տալիս դուրս գալ: Թռչում են ուղղաթիռներ: Սպասում ենք: Հավանաբար, մահապարտներ էին, նրանց մարմինները տեսել էին առանց գլխի»:
Ըստ նրա գրառման, մարզադաշտում հավաքված մարդկանց երկար ժամանակ թույլ չեն տվել դուրս գալ, և թաղամասը ամբողջությամբ շրջապատված է եղել ոստիկաններով:
Իսկ ահա մարզադաշտից դուրս գալուց հետո, Ադամյանը գրել է. «Ցավակցություններս ֆրանսիացի ժողովրդին, սա սարսափելի է: Ամենուր ոստիկանություն է, հնչում են ազդանշաններ, ամենուր: Մետրոն կանգնեցված է»:
Նշենք, որ ՀՀ ԱԳ նախարարը ցավակցել է ֆրանսիացիներին: ՀՀ ԱԳՆ-ն որևէ հաղորդում այս պահին չունի արած, թե ահաբեկչության ժամանակ ՀՀ քաղաքացիներ տուժել են, թե ոչ:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան