Հայաստանում էլեկտրաէներգիայի արտադրությունը նվազել է
Այս տարվա հունվար-հոկտեմբերին Հայաստանում արտադրվել է 6 մլրդ 163.2 մլն կՎտ/ժ էլեկտրաէներգիա, ինչը 2020 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է 3.1%-ով։
ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալներով՝ Հայաստանի ատոմային էլեկտրական կայանը (ՀԱԷԿ) 10 ամիսներին արտադրել է 1 մլրդ 375.8 մլն կՎտ ժամ էլեկտրաէներգիա՝ 2020թ-ի հունվար-հոկտեմբերի համեմատ նվազելով 36.6%-ով։
Նշված ժամանակահատվածում 41.1%-ով նվազել է հողմային էներգիայի արտադրությունը՝ կազմելով 1 մլն կՎտ ժամ։ 2020 թվականի հունվար-հոկտեմբերին հողմային էներգիայի արտադրությունը կազմել է 1.7 մլն կՎտ ժամ։
Ըստ վիճակագրության՝ ՋԷԿ-երի արտադրությունը հունվար-հոկտեմբերին ավելացել է 5.6%-ով և կազմել 2 750.9 մլն կՎտ ժամ, ՀԷԿ-երի արտադրությունը՝ 25.2%-ով և կազմել 1 959.3 մլն կՎտ ժամ։
2021թ-ի 10 ամիսներին հանրապետությունում արևային էլեկտրակայաններն արտադրել են 76.2 մլն կՎտ ժամ էլեկտրաէներգիա՝ 2020 թվականին նույն ժամանակահատվածի համեմատ աճելով 4.4 անգամ։
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան