Իրավունք 13:43 20/12/2021 Հայաստան

Այս պահին Ադրբեջանում հաստատված շուրջ 50 հայ գերի կա, իսկ չպաշտոնականացված՝ ևս 80 անձ. Սիրանուշ Սահակյան

«Գերիների վերադարձի գործընթացը շարունակական է լինելու, հատկապես երբ կան հաստատված գերիներ»,- լրագրողների հետ զրույցում ասաց իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանը։

Նրա խոսքով, քանի դեռ Ադրբեջանը պահում է հաստատված գերիներին, անխուսափելի է, որ վերադարձեր լինելու են։

«Դրանք հիմնականում կազմակերպվում են քաղաքական գործընթացների շրջանակում. կամ Ռուսաստանը, կամ ԱՄՆ-ն, կամ Եվրոպական Միությունը, այլ ազդեցիկ պետություններ, իրենց քաղաքական ազդեցությունն օգտագործելով՝ կազմակերպում են գերիների վերադարձը։ Այն մասնակի է, ամբողջ ծավալով չի ապահովում։ Դա էլ միգուցե  տրամաբանական է, քանի որ կան ընթացող մեծ գործընթացներ՝ քաղաքական, որտեղ ներգրաված են միջազգային դերակատարները և ահա այս պրոցեսի շրջանակներում նաև լուծվում են  որոշ մարդասիրական խնդիրներ», - ասաց նա։

Ս.Սահակյանը հայտնեց, որ այս պահին Ադրբեջանում հաստատված շուրջ 50 հայ գերի կա, իսկ չպաշտոնականացված՝ հավելյալ 80 անձի մասին է խոսքը։

«Գործնականորեն չի կարող լինելու գերու վերադարձ առանց նրա գերեվարման պաշտոնականացման։ Այս խմբի մասով խնդիրներն ավելի բարդ են։ Նախ պետք է ապացույցների ճնշման ներքո հասնել մի վիճակի, երբ Ադրբեջանն ընդունում է  նրանց գերեվարված լինելը անկախ հետագա զարգացումներից, առնվազն այն անձանց մասով, ովքեր դեռևս ողջ են, նոր քննարկումներ լինեն  հայրենադարձության մասով։ Երկու մակարդակի խնդիր ունենք՝ կարողանալ կոտրել Ադրբեջանի այս քաղաքական մոտեցումը, որը հայտարարվեց փետրվարին՝ այլևս գերիներ չեն պահվում Ադրբեջանում, ընդունեն, որ պատերազմից մնացած անձինք կան, ովքեր թեև գերեվարված են եղել, բայց պետությունը չի ընդունել, այժմ ընդունում է և նոր դրան կհաջորդի հայրենադարձությունը»,- մանրամասնեց իրավապաշտպանը։

Խոսելով Հայաստան վերադարձած գերիների նկատմամբ իրականացվող իրավական գործընթացների մասին, Սիրանուշ Սահակյանն ասաց, որ  անթույլատրելի էր հրապարակային դաշտում խոսել գերիների նկատմամբ քրեական հետապնդումների մասին։

«Իրավական ու բարոյական առումով չեմ կարծում, որ նրանց կալանավորելու հիմքեր գոյություն ունեն։ Նրանց առողջական վիճակն ու այլ հանգամանքներ իսկապես չեն արդադացնում անազատությունը։ Ես չեմ տեսնում նաև ռիսկեր նրանց փախուստի դիմելու, քննությունից թաքնվելու կամ քննությանը խոչընդոտելու առումով։ Եթե նրանք փախուստի դիմելու նպատակ ունենային, ուղղակի կտեղափոխվեին իրենց կամարտահայտության հիման վրա երրորդ երկիր», - նշեց նա։

Իրավապաշտանի կարծիքով, գերիներն, անկախ իրենց մեղսագրվող արարքներից, պետք է մնան ազատության մեջ,  նրանց առնչությամբ կարող են խափանման այլ միջոցներ կիրառվել ու քննությունը, երբ հանգամանալից կկազմակերպվի ու արդյունքներ կտա, այդ ժամանակ նոր պետք է խոսել, թե ինչ արարքներ են կատարվել, դրանք հիմնավոր են, թե ոչ։

«Ինչպես ես կանխատեսում էի՝ Ադրբեջանը դա շահարկելու էր ու կարճ ժամանակ անց հայտարարեց, որ հայ գերիներին իրենք վերադարձնում են, իսկ  Հայաստանում նրանց ձերբակալում են, կալանավորում են, խոշտանգում են։ Կարճ ժամանակ անց միջազգային ատյաններում կտեսնեք, թե ինչպես են կասկածի տակ դնում գերիների ցուցմունքները, որտեղ նրանք հայտնել են խոշտանգումների կամ այլ հանգամանքների մասին։ Ադրբեջանը փորձելու է ներկայացնել, որ այդ անձինք ոչ թե խոշտանգվել են, այլ Հայաստանի սպառնալիքի ներքո տվել են սուտ ցուցմունքներ խոշտանգումների մասին։ Պետք է ավելի զգուշավոր գործել, անգամ եթե հիմքեր կան և քննություն պետք է իրականացվի, դա չպետք է լինի հրապարակային», - ասաց Սիրանուշ Սահակյանը։



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

11:23
ՊԵԿ-ը կանխել է առանց ակցիզային մակնշման ծխախոտների խմբաքանակի ներկրման փորձ
Օրերս ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի  վարչության օպերատիվ հետախուզության բաժնի աշխատակիցներն օպերատիվ տվյալներ էին ստացել առ այն, որ...
Աղբյուր` Panorama.am
11:01
Ոստիկանությունն արգելել է «Գոյ»-ի դերասաններին վրաններ տեղադրել նստացույցի համար. Արզումանյան
«Բացի նստացույցից, մենք այսօր, նաև շաբաթ և կիրակի օրերին ունենք լուրջ անելիքներ»,- ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասաց «Գոյ»...
Աղբյուր` Panorama.am
10:41
Ով կգլխավորի Հայաստանի ազգային հավաքականը՝ մինչև գլխավոր մարզչի նշանակումը
«Հայաստանի ազգային հավաքականն առաջիկա երկու հանդիպումները կգլխավորեն կգլխավորեն մարզչական շտաբի մի քանի անդամներ, և դա կարվի ...
Աղբյուր` Panorama.am
10:40
Երևանի 40–ամյա բնակիչը կալանավորվել է՝ մեծ քանակի տարբեր տեսակի թմրամիջոցների ապօրինի շրջանառության մեղադրանքով
Քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Մասիսի քննչական բաժնում քննվող քրեական վարույթի նախաքննությամբ պարզվել են Երևանի...
Աղբյուր` Panorama.am
10:27
Բոյկոտել COP29-ի անցկացումն Ադրբեջանում, պահանջել անհապաղ ազատ արձակել հայ պատանդներին. Ֆրանսիացի գործիչների կոչը
Le Figaro պարբերականը հրապարակել է քաղաքական ամենատարբեր շրջանակներ ներկայացնող՝ ֆրանսիացի շուրջ  երեք տասնյակ գործիչների հավաքական...
Աղբյուր` Panorama.am
10:22
Սյունիքում ծեծի է ենթարկվել «Մարիլա»-ի տնօրենը․ նրա վիճակը գնահատվում է ծանր
Օրեր առաջ արտակարգ դեպք է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Shamshyan.com-ի տեղեկություններով, հոկտեմբերի 30-ին ժամը 19։10-ի սահմաններում ՀՀ...
Աղբյուր` Panorama.am
10:20
ԱՄՆ-ը չի բացառում Իրանի հետ դիվանագիտական գործարքը. WSJ
ԱՄՆ-ը չի բացառում նախագահական ընտրություններում հաղթած Դոնալդ Թրամփի երկրորդ ժամկետի ընթացքում Իրանի հետ դիվանագիտական ​​գործարքի կնքումը՝...
Աղբյուր` Panorama.am
10:17
Եվրոպայի անհատական առաջնությանը Հայաստանը կներկայանա 20 շախմատիստով
Նոյեմբերի 7-ից 20-ը Մոնտենեգրոյի Պետրովաց քաղաքում կանցկացվի 2024 թվականի շախմատի Եվրոպայի անհատական առաջնությունը: Առաջնությանը մասնակցում...
Աղբյուր` Panorama.am
10:07
Գյումրիում ՔՊ-ն թեկնածու չի առաջադրի, կկայանան արտահերթ ընտրություններ
Գյումրիում տեղի կունենան ավագանու արտահերթ ընտրություններ։ Այս մասին հայտարարել է Գյումրու ավագանու «Քաղաքացիական պայմանագիր»...
Աղբյուր` Panorama.am
10:01
Իշխանությունը գնում է ընտրությունների
«Հայաստանի քաղաքական դաշտը կանգնած է մի ընտրության առջև, որի հետ այս իշխանությունները կապ չունեն։ Այդ ընտրության էությունը հետևյալն է....
Աղբյուր` Panorama.am
09:58
Կոնֆերենցիաների լիգա. «Նոան» 0:8 հաշվով պարտվել է «Չելսիին»
«Ցավալի պարտություն Լոնդոնում։ Քաղում ենք դասեր և շարժվում առաջ»։
Աղբյուր` Panorama.am
09:55
Սուրեն Սարգսյան. Թրամփի նախագահության երկրորդ շրջանը չի կարող նման լինել առաջինին
«Թրամփի նախագահության երկրորդ շրջանը չի կարող նման լինել առաջինին»,-գրում է քաղաքագետ Սուրեն Սարգսյանը։ Նա մանրամասնում է՝...
Աղբյուր` Panorama.am
09:50
«Գոյ» թատրոնի աշխատակիցները նստացույց են սկսել
«Գոյ» թատրոնի դերասանները երեկվանից նստացույց են սկսել թատրոնի մուտքի մոտ։  «07.11.2024թ.-ի ժամը 20։00-ից Գոյ թատրոնը...
Աղբյուր` Panorama.am
09:41
Ամստերդամում մի շարք հարձակումներ են տեղի ունեցել իսրայելցի երկրպագուների վրա, կա 5 տուժած
Ամստերդամում մի շարք հարձակումներ են տեղի ունեցել իսրայելական «Մաքաբի» ֆուտբոլային ակումբի երկրպագուների վրա։ «ՌԻԱ...
Աղբյուր` Panorama.am
09:31
Վերին Խոտանանում խցանման մեջ է հայտնվել 40 բեռնատար, 10 մարդատար
Փրկարարները քարշակել են արգելափակված բեռնատարը
Աղբյուր` Panorama.am
09:20
«Ժողովուրդ». Արցախի Հանրապետության ութ պաշտոնյաները հրաժարվել են անգամ իրավաբանի կամ փաստաբանի ծառայություններից
«Ժողովուրդ» թերթը գրում է. «COP29-ին ընդառաջ հայ գերիների վերադարձը սպասված, գուցե նաև բաղձալի է, սակայն նրանց հետ...
Աղբյուր` Panorama.am
09:18
«Հրապարակ». ՔՊ ներքին զրույցների թեման շարունակում է մնալ Քյարամյանին պատասխանատվության ենթարկելու պահանջը
«Հրապարակ» թերթը գրում է. «Թեև Նիկոլ Փաշինյանն անցած շաբաթ փակ նիստում սաստել է կուսակիցներին՝ հորդորելով այլևս չխոսել...
Աղբյուր` Panorama.am
09:17
«Ժողովուրդ». Ո՞վ է ցանկանում համակարգել ապօրինի ծագման գույքի բռնագանձման ոլորտը
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ո՞վ է դատախազությունում Սրբուհի Գալյանից հետո ցանկանում համակարգել ապօրինի ծագման գույքի...
Աղբյուր` Panorama.am
09:13
«Հրապարակ». «Չեմ խոսացել Սրբազանի հետ, չեմ կարող ասել». Գառնիկ Դանիելյան
«Հրապարակ» թերթը գրում է. «Երկուշաբթի օրը Բագրատ սրբազանը վերադարձել է Մոսկվայից։ Գառնիկ Դանիելյանին հարցրինք՝ Սրբազանը...
Աղբյուր` Panorama.am
09:10
«Ժողովուրդ». Իշխանությունները հակված են Գյումրիում արտահերթ ընտրությունների գնալ
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Քաղաքապետ Վարդգես Սամսոնյանի անակնկալ հրաժարականից հետո, փաստացի, համայնքը ղեկավար չունի:...
Աղբյուր` Panorama.am
09:08
«Հրապարակ». Ինչով է պայմանավորված ՊՆ-ում առանցքային պաշտոնները թափուր թողնելու հանգամանքը
«Հրապարակ» թերթը գրում է. «Մեկ տարուց ավելի է, ինչ Հայաստանի գլխավոր զինկոմի պաշտոնը թափուր է՝ ԺՊ-ն Արեն Սարգսյանն է։...
Աղբյուր` Panorama.am
09:06
Նոյեմբերի 8-ին փոխանակման կետերում ռուբլու և եվրոյի փոխարժեքներն աճել են, դոլարինը՝ նվազել
ՀՀ բանկերում այսօր՝ նոյեմբերի 8-ին ժամը 09:00-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում 384.77 դրամ՝ նախորդ օրվա վերջի համեմատ...
Աղբյուր` Panorama.am
09:06
«Ժողովուրդ». Ի՞նչ պետք է տեղի ունենա 30 օրում
«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀ գլխավոր դատախազությունն ուղիներ է որոնում ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանին...
Աղբյուր` Panorama.am
09:04
Նոյեմբերի 8-ի հոսանքազրկումների մասին
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 8-ին պլանային նորոգման աշխատանքներ...
Աղբյուր` Panorama.am
09:00
«Հրապարակ». Օտարերկրյա որոշ դեսպաններ համարել են, որ նման խայտառակ, հակաժողովրդավարական փոփոխություններն անթույլատրելի են
«Հրապարակ» թերթը գրում է. «Իշխանության նախաձեռնած՝ Ընտրական օրենսգրքում փոփոխությունների փաթեթում ընդգրկված որոշ...
Աղբյուր` Panorama.am
08:58
«Ժողովուրդ». ՔՊ-ականները տարբեր մեթոդներով երաշխիքներ են ստեղծում իրենց հետագա վերարտադրման համար
«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՔՊ-ն 2026 թվականի ընտրություններից առաջ նոր փոփոխություններ է կատարում ՀՀ ընտրական...
Աղբյուր` Panorama.am
23:30
Խոշոր հրդեհ «Վստրեչի» կամրջի մոտ, կա վիրավոր
Նոյեմբերի 6-ին, ժամը 23:00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության...
Աղբյուր` Panorama.am
22:58
Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին
Նիկոլ Փաշինյանի ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք, որ Բուդապեշտում ընթացող Եվրոպական քաղաքական համայնքի հինգերորդ գագաթնաժողովի շրջանակում...
Աղբյուր` Panorama.am
22:40
Իրանը կզարգացնի հարաբերությունները հարևանների հետ՝ անկախ ԱՄՆ ընտրությունների արդյունքից. Փեզեշկիան
Իրանը մտադիր է ընդլայնել գործընկերությունը հարևան և իսլամական երկրների հետ, նրան չի հետաքրքրում, թե ով է դարձել ամերիկյան նոր առաջնորդը։ ՏԱՍՍ-ը...
Աղբյուր` Panorama.am
22:21
Արամ Ա. Վեհափառ Հայրապետը շնորհավորական նամակը է ուղղել ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Թրամփին
Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությունից հայտնում են, որ Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Վեհափառ Հայրապետը շնորհավորական նամակ է ուղղել ԱՄՆ-ի նորընտիր նախագահ...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Վ.Հակոբյան. Ռուսաստանի հետախուզությունն ասում է՝ գիտենք, ինչ փողեր են գալիս, ում գրպաններն են մտնում
17:15 07/11/2024

Վ.Հակոբյան. Ռուսաստանի հետախուզությունն ասում է՝ գիտենք, ինչ փողեր են գալիս, ում գրպաններն են մտնում

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}