Պետքարտուղարությունն Ադրբեջանին կոչ է արել գերիների նկատմամբ ցուցաբերել հումանիտար վերաբերմունք
ԱՄՆ-ն ողջունում է Ադրբեջանի կողմից տասը հայ ռազմագերիների ազատ արձակումը, որը կայացել է ԵՄ աջակցությամբ։ Այս մասին թվիթերի իր միկրոբլոգում գրել է Պետքարտուղարության մամուլի ծառայության ղեկավար Նեդ Փրայսը։
«Կոչ ենք անում արագ և ամբողջությամբ ազատ արձակել կալանավորված բոլոր անձանց, փոխանակել աճյուններներն ու հաշվետու լինել անհետ կորածների վերաբերյալ։ Մենք ընդգծում են կալանավորված անձանց նկատմամբ մարդասիրական վերաբերմունքը՝ ստանձնած միջազգային պարտավորություններին համապատասխան»,-նշել է նա՝ կիսելով Հարավային Կովկասում և Վրաստանում ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ դեսպանորդ Թոյվո Քլարի հրապարակած գրառումն ու լուսանկարները։
Նկատենք, որ Նեդ Փրայսի գրառման վերջին կոչը վերաբերում է Ադրբեջանին, քանի որ ավելի վաղ ռուս գերենալ Ռուստամ Մուրադովը, որ զբաղվում է գերիների փոխանակմամբ, հայտարարել էր, որ Հայաստանում այլևս ադրբեջանցի գերեվարվածներ չկան։
Ավելի վաղ ՄԻՊ Արման Թաթոյանն իր հատուկ զեկույցում փաստերով նշել էր, որ հայ գերիներն Ադրբեջանում ենթարկվել են խոշտանգումների։
We welcome Azerbaijan's release of 10 Armenian detainees on December 19 with EU support. https://t.co/lWjJgODz6b
— Ned Price (@StateDeptSpox) December 19, 2021
Հարակից հրապարակումներ`
- 10 ռազմագերիներ են վերադարձել հայրենիք
- Մուրադով. Բոլոր ադրբեջանցիները վերադարձվել են Բաքու, հայ ռազմագերիների վերադարձման աշխատանքները շարունակվում են
- Ադրբեջանում պահվող հայ գերիների և քաղաքացիական անձանց նկատմամբ խոշտանգումների մասին փաստեր են ներկայացվել
- Արման Թաթոյանը միջազգային ԶԼՄ-ներին ներկայացրել է ադրբեջանական կողմի խոշտանգումները հայ գերիների նկատմամբ
- Արման Թաթոյանը Իտալիայի խորհրդարանում ներկայացրել է հայ գերիների խոշտանգումների ապացույցներ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան