Չավուշօղլու. Թուրքիայի և Հայաստանի հատուկ ներկայացուցիչները հնարավոր է հանդիպեն շատ մոտ ապագայում
Հարաբերությունների կարգավորման հարցով Թուրքիայի և Հայաստանի հատուկ ներկայացուցիչները կարող են հանդիպել առաջիկայում: ՏԱՍՍ-ի հաղորդմամբ, այս մասին ասել է Թուրքիայի ԱԳ նախարար Մևլյութ Չավուշօղլուն:
«Հարաբերությունների կարգավորման գործընթացի մեկնարկի համար մենք հատուկ ներկայացուցիչների ենք նշանակել: Շատ մոտ ապագայում նրանք բանակցություններ կվարեն»,- ասել է Չավուշօղլուն:
Նա չի հայտնել առաջիկա կայանալիք հանդիպման մանրամասները:
Թուրքիայի ԱԳ նախարարի խոսքով, դիտարկվում է նաև Ստամբուլի և Երևանի միջև օդային թռիչքներ կազմակերպելու հնարավորությունը։
Հիշեցնենք՝ ավելի վաղ Թուրքիայի ԱԳ նախարար Մեվլութ Չավուշօղլուն հայտարարել էր, որ Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման համար շուտով փոխադարձաբար հատուկ ներկայացուցիչների կնշանակեն։ Այդ գործընթացի շրջանակում Թուրքիայի հատուկ ներկայացուցիչը կլինի ԱՄՆ-ում Թուրքիայի նախկին դեսպան Սերդար Կիլիչը։
ՀՀ ԱԳՆ-ից հայտնել են, որ Հայաստան-Թուրքիա երկխոսության գործընթացում Հայաստանի հատուկ ներկայացուցիչը կլինի ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը։
Հարակից հրապարակումներ`
- Մելքոնյան. Միգուցե պրոֆեսիոնալ դիվանագետը չգնա այն զիջումներին, որոնց առանց խղճի խայթի կգնա քպ-ական բանագնացը
- ՀՀ իշխանությունները գիտակցված մտնում են մի պրոցես, որտեղ շահելու, հաղթելու որևէ հնարավորություն չկա. Աբրահամյան
- Ծանրաքաշ ու հակահայ թուրք դիվանագետի հետ նույն սեղանի շուրջ նստելու է դիվանագիտական ու բանակցային փորձ չունեցող Ռուբինյանը. Թուրքագետ
- Հայաստան-Թուրքիա երկխոսության գործընթացում ՀՀ հատուկ ներկայացուցիչը Ռուբեն Ռուբինյանն է. ԱԳՆ խոսնակ
- Հայ-թուրքական կարգավորման գործընթացում Ադրբեջանը միշտ անուղղակիորեն կլինի. Չավուշօղլու
- ԱՄՆ պետքարտուղարը ողջունել է Չավուշօղլուի և ՀՀ ԱԳՆ հայտարարությունները
- ԱԳՆ խոսնակ. Դրական ենք գնահատում Թուրքիայի ԱԳՆ հայտարարությունը
- Անկարան և Երևանը կբացեն չարտերային ավիահաղորդակցությունը. Չավուշօղլու
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան