Ո՞ր քաղաքներն են դառնալու Եվրոպայի Սուրբ Ծննդյան մայրաքաղաքներ
Իտալիայի Ջենովան և իսպանական Սան Սեբաստիանը 2022 թվականին կդառնան Եվրոպայի Սուրբ Ծննդյան մայրաքաղաքներ։ Այս մասին գրում է «ՌԻԱ ՆՈՎՈՍՏԻ» գործակալությունը, վկայակոչելով Europulse-ին։
Տոնակատարություններին միանալու համար պարտադիր չէ գնալ այնտեղ. բոլոր էքսկուրսիոն երթուղիները դեպի տեղական տեսարժան վայրեր և զարդարված փողոցներ կարելի է դիտել առցանց:
«Եվրոպայի Սուրբ Ծննդյան մայրաքաղաք» կոչումը շնորհվում է 2017 թվականից։ Այն արդեն ստացել են Լիեժը (Բելգիա), Վալկենբուրգը (Հոլանդիա), իսպանական Տորեխոն դե Արդոզը, Մեդինա դե Ռիոսեկոն և Մախադահոնդան։
Հարակից հրապարակումներ`
- Փարիզում ամանորյա հրավառությունն ու տոնական շոուն չեղարկվել են օմիկրոնի պատճառով
- Իտալիայում վառվել է աշխարհի ամենամեծ տոնածառի լույսերը
- Ռումինիայում ստեղծվել է Էկո տոնածառ