Ընդդիմությունն ի՞նչ օգնի, Ռուբեն Ռուբինյանի ճամպրո՞ւկը բռնի, Եվրոպա գնալուց տոմսի փո՞ղը տա. Գեղամ Մանուկյան
«Ընդհանրական ինչի՞ շուրջ օգնել, Ռուբեն Ռուբինյանի ճամպրո՞ւկը բռնել, Եվրոպա գնալուց տոմսի փո՞ղը տալ, թե ի՞նչը»,- ԱԺ ասուլիսի ժամանակ հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը՝ պատասխանելով լրագրողի հարցին, թե արդյո՞ք ընդդիմությունը չի պատրաստվում օգնել իշխանություններին Թուրքիայի հետ հարաբերություններ հաստատելու բանակցություններում:
Պատգամավորը նկատեց, որ Հայաստանը որևէ բան չի ասել, կարգավորումից խոսում է միայն մեկ մարդ՝ Չավուշօղլուն և Թուրքիան է օրակարգը թելադրում:
«Օգոստոսին Էրդողանը հստակ երեք պայման էր դրել Հայաստանի առաջ՝ միջանցք, Արցախ, Ցեղասպանություն և մի քանի օր անց Փաշինյանը հայտարարում է, որ դրական ազդակներ է ստացել Թուրքիայից»,- նկատեց Մանուկյանը և տեղեկացրեց, որ կառավարության հետ հարցուպատասխանի ժամին Փաշինյանն այդպես էլ չի պատասխանել ընդդիմության հարցին, թե որո՞նք են այդ դրական ազդակները:
«Հայաստան» խմբակցութայն պատգամավորը նկատեց, որ կառավարության ծրագրում Հայոց ցեղասպանության ճանաչման հետ կապված ձևակերպումը Թուրքիայի կողմից ընդունվեց իր նախապայմանների կատարման փորձ, որը CNN Turk հեռուստաալիքով բնութագրվեց Հայաստանից դափնու տերև ուղարկելու ձևակերպմամբ:
Գեղամ Մանուկյանը նաև հայտարարեց, որ դեկտեմբերի 9-ին ցեղասպանությունների դատապարտման միջազգային օրվա կապակցությամբ ՀՀ-ն հայտարարություն է տարածել, որտեղ բառ չկա ՀՀ ցեղասպանության ճանաչման գործընթացի մասին:
«Քանի որ մեզ մոտ կա հստակ գիտակցում, որ այս կառավարությունն այնպես չէ, որ առաջնորդվում է ՀՀ պետական շահով, հետևաբար այստեղ չի կարող հարց առաջանալ, թե ընդդիմությունը ինչով կարող է օգնել, կամ՝ ոչ»,- հարցին պատասխանեց ասուլիսի մասնակից «Հայաստան» խմբակցության մյուս պատգամավորը՝ Աննա Գրիգորյանը և հավելեց.
«Եթե այս իշխանությունը «Արցախի Հանրապետություն» տերմինն ընդհանրապես չի օգտագործում, եթե կառավարության ծրագրում չկա գեթ մեկ կետ Արցախի և նրա ինքնորոշման իրավունքի մասին, իսկ վերջին եռակողմ ստորագրված 3 փաստաթղթերում Արցախ նշված չկա, ուստի հարց է, թե ի՞նչ պետական շահով են առաջ գնում, հետևաբար մեր խորհուրդների կարիքն էլ չեն զգում»:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան