Գրիգորի Երիցյան. Ավագանու անդամները Նիկոլին ավելի շատ են սիրում, քան Երևանը, Հայաստանը
Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Գրիգորի Երիցյանը, որ օրեր առաջ հայտարարել էր Երևանի ավագանու անդամի իր լիազորությունների դադարեցման մտադրության մասին, գրում է.
«Քաղաքական թիմը ծանր պահին լքելու մասին թեզը նույնքան կեղծ է, որքան քաղաքապետի դեմ վերջին ամիսներին ծավալվող մեդիատեռորը։
ՔՊ-ն լքելու մասին որոշումը Մարությանը կայացրել էր մինչև պատերազմը, երբ շատերիս արդեն պարզ էր, որ քաղաքապետ-ավագանի և քաղաքապետ-քաղաքական թիմ հարաբերություններն արդեն քայքայված են, իսկ քաղաքային տնտեսության կառավարման հարցում բախվող շահերը ոչ մի լավ տեղ չեն տանում։
Սկսվում է պատերազմը և, բնականաբար, մի կողմ են դրվում բոլոր տարաձայնությունները։ Պատերազմի ավարտից մեկ ամիս անց՝ դեկտեմբերին, քաղաքապետը ներկայացնում է կուսակցությունից դուրս գալու դիմումը, ինչի հիմնավոր պատճառների մասին հույս ունեմ առաջիկայում կխոսի։ Քաղաքական ճգնաժամի ու հնարավոր արտահերթ խորհրդարանական ընտրությունների ֆոնին կուսակցության վերնախավը խնդրում է քաղաքապետին չհանրայնացնել իր այս որոշումը, ինչը և քաղաքապետը անում է։
Խորհրդարանական ընտրություններից առաջ Մարությանին մեղադրում են քաղաքական թիմին չմիանալու, չսատարելու և ընտրություններին չխառնվեու մեջ՝ լավ իմանալով, որ նա այլևս կուսակցական չէ։ Հանրության համար սա նույնքան տարօրինակ էր, քանի որ թե՛ հանրությունը, թե՛ ավագանու անդամների մեծ մասը այս գործընթացներից տեղյակ չէին։ Անկախ իր կարգավիճակից Մարությանը ոչ մի պարագայում վարչական լծակ չէր օգտագործելու:
Կուսակցությունից դուրս գալու մասին լուրը տարածվում է հենց կուսակցության կողմից այն ժամանակ, երբ հստակ ցուցում է տրվում պահանջել քաղաքապետի հրաժարականը։ Քաղաքապետը բնականաբար մերժում է այդ պահանջը, որից հետո գործի է դրվում ավագանին՝ ի կատար ածելու նեղ կուսակցական շահերից բխող և երևանցիների բարօրության հետ կապ չունեցող ՔՊ վարչության որոշումը։ Ավագանու այն անդամներին, ովքեր չեն կիսում այս քաղաքական որոշումը՝ կոչ է արվում վայր դնել իրենց մանդատը»։
Արձագանքելով գրառման ներքո թողած մեկնաբանություններից մեկին, Գ. Երիցյանը նշում է.
«Իրենք իրենց այսպես կոչված թիմն ու Նիկոլին ավելի շատ են սիրում, քան Երևանը, Հայաստանը: ՀՀԿ-ացման ճանապարհին կորցրեցին իրենց համախոհներին, սրտացավ մարդկանց»։
Հարակից հրապարակումներ`
- Գայանե Վարդանյան. Դիմում եմ ներկայացրել ավագանու մանդատս վայր դնելու վերաբերյալ
- Դեկտեմբերի 22-ի ավագանու արտահերթ նիստի օրակարգում Հայկ Մարությանին անվստահություն հայտնելու նախագիծն է
- Եթե Մարությանն ինքնակամ չգնա, ապա քրեական հոդվածների 3-րդ 4-րդ մասերով է գնալու
- Մարությանը որոշել է բարձրացնել երևանցիների տրամադրությունը
- Նաիրիա Զոհրաբյանը ԲՀԿ-ականներին կոչ է դեմ քվեարկել Հայկ Մարությանի պաշտոնանկությանը
- Արսեն Բաբայան. Մարությանին անվստահություն հայտնելու հարցում էլ լուսավորները իշխանությանը անգնահատելի ծառայություն կմատուցեն
- «Իմ քայլը» Հայկ Մարությանին անվստահություն հայտնելու գործընթաց է սկսել․ Արմեն Կոտոլյան
- Հայկ Մարությանն ու Ռոբերտ Քոչարյանը չեն հանդիպել
- Փաշինյանի թերթը Մարությանի վրա մատ է թափ տալիս, իսկ Մարությանը լուրջ չի ընդունում
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան