Դատավոր Նախշքարյան. Ուզում եմ ԲԴԽ-ն այնպիսի որոշում կայացնի, որը չի անդրադառնա դատական ողջ համակարգի վրա
«Ինձ ընդհանրապես չի հետաքրքրում, թե Բարձրագույն դատական խորհուրդն ինչ որոշում կկայացնի, ես պատրաստ եմ ամեն ելքի»,- ԲԴԽ-ում Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Զարուհի Նախշքարյանին կարգապահական պատասխանավարության ենթարկելու միջնորդության քննությանն ասաց Նախշքարյանը։
Նա ընդգծեց, որ ուզում է ԲԴԽ-ն այնպիսի որոշում կայացնի, որը չի անդրադառնա դատական ողջ համակարգի վրա, որը խայտառակ դատավարությունների հնարավորություն չի տա։
Հիշեցնենք, որ միջնորդությունը ներկայացրել է արդարադատության նախարարությունը: Այս վարույթը հարուցվել է դատավորի դեմ Հանրային խորհրդի նախկին նախագահ Ստոյպա Սաֆարյանի դիմումի հիման վրա:
Բարձրագույն դատական խորհուրդը Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Զարուհի Նախշքարյանի վերաբերյալ արդեն երկու կարգապահական վարույթով որոշում կայացրել է. ԲԴԽ-ն միջնորդություններից մեկը մերժել էր, իսկ մյուսով՝ «Իկրայի գործով», կիրառել խիստ նկատողություն։
Զարուհի Նախշքարյանին արդարադատության նախարարությունը մեղադրում է այն բանի համար, որ Նիկոլ Փաշինյանի դստեր հայցով քննվող մի քաղաքացիական «Իկրայի գործի» շրջանակներում ինքնաբացարկ չի հայտնել՝ այն պայմաններում, երբ ժամանակին քննադատել է հայտնի «վնգստացող դատավորներ» արտահայտությունը։
Եվս մեկ նկատողություն Զարուհի Նախշքարյանին, նրա՝ դատավորի լիազորությունները կդադարեցվեն։
Հարակից հրապարակումներ`
- ԲԴԽ-ում դատավոր Նախշքարյանի ներկայացուցիչը միջնորդեց որպես վկա հարցաքննել Թագուհի Ասլանյանին և Ստյոպա Սաֆարյանին
- Դատավոր Զարուհի Նախշքարյանի գործով դատական նիստը հետաձգվել է
- Բացարկներ և ինքնաբացարկներ ԲԴԽ անդամներին դատավոր Նախշքարյանի գործով քննությանը
- Արամ Վարդևանյան. Դատավոր Զարուհի Նախշքարյանը ենթարկվում է հետապնդման
- Դեկտեմբերի 13-ին Կոնտրա լեգեմ փաստաբանական ընկերությունը գործադուլ կանի՝ ի աջակցություն դատավոր Զարուհի Նախշքարյանի
- Բազմաթիվ փաստաբաններ միացել են ի պաշտպանություն դատավոր Նախշքարյանի ակցիային
- ԲԴԽ-ն բավարարեց դատավոր Զարուհի Նախշքարյանի նկատմամբ հարուցված կարգապահական վարույթներից մեկը
- Զարուհի Նախշքարյանի գործի վարույթը կարճելու վերաբերյալ միջնորդությունը մերժվեց
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին