Թալիբները Քաբուլում ներկում են կանանց դեմքերը գովազդային պաստառների վրա
Աֆղանստանի մայրաքաղաքի իշխանությունները, որոնք նշանակվել են արմատական Թալիբան շարժման կողմից, ներկում են քաղաքի գովազդային պաստառները, որոնք, իրենց կարծիքով, չեն համապատասխանում շարիաթի (իսլամական օրենք) նորմերին։ Այս մասին գրում է «ՌԻԱ ՆՈՎՈՍՏԻ» գործակալությունը, վկայակոչելով Քաբուլի քաղաքապետարանի թվիթերյան էջին։
Քաղաքային իշխանությունների կողմից տարածված լուսանկարներում երևում են հարսանյաց սրահների, հագուստի խանութների և վարսավիրանոցների վնասված գովազդային պաստառները։ Ներկերի անզգույշ «հարվածների» տակ երևում են կանանց դեմքերի և ձեռքերի ուրվագծերը: Բացի այդ, նորապսակների պաստառներից մեկի վրա թալիբները ներկել են նաև տղամարդու դեմքը։
«Շարիաթի նորմերին հակասող պաստառներից նկարների հեռացման գործընթացը շարունակվում է»,- ասվում է Քաբուլի քաղաքապետարանի հաղորդագրությունում։ Նաև նշվում է գովազդային պաստառներ տեղադրելիս էթիկական արժեքներին հետևելու անհրաժեշտությունը։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան