Ժերար Դեպարդյեին կրկին մեղադրել են բռնաբարության մեջ
Ֆրանսիացի դերասան Ժերար Դեպարդյեին կրկին մեղադրել են բռնաբարության մեջ։ Այս անգամ նրա դեմ մեղադրանք է ներկայացրել 25-ամյա դերասանուհի Շառլոտ Առնոլդը։
Դերասանուհին Թվիթերում գրել է, որ 72-ամյա Դեպարդյեն հարձակվել է իր վրա 2018 թվականի օգոստոսին։ Այս ամբողջ ընթացքում Առնոլդը լռել է կատարվածի մասին, բայց հիմա որոշել է խոսել։
Դեպարդյեն արդեն հերքել է այս մեղադրանքները։ Դերասանի փաստաբանները հայտնել են, որ պայքարելու են իրենց պաշտպանյալի ազնիվ անվան համար։
kulturomania.ru-ի հաղորդմամբ, փետրվարին Դեպարդյեին արդեն մեղադրել են բռնաբարության և սեռական ոտնձգությունների մեջ։ Տուժածը 22-ամյա դերասանուհի էր, ում անունը չի հաղորդվում։ Գործը փակվել էր, սակայն աղջիկը նոր բողոք է ներկայացրել։
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան