Իրանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները կքննարկեն երկրների մեջ առաջ եկած բարդությունները
Իրանի Իսլամական Հանրապետության արտգործնախարար Ամիր Աբդոլլահիանը գալիք հանգստյան օրերին պատրաստվում է մեկնել Բաքու:
Այս մասին հայտնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ադրբեջանական «Թուրան» գործակալությանը, որին տեղեկությունը փոխանցել է Իրանի արտգործնախարարության մամուլի քարտուղար Սաիդ Խատիբզադեն:
Իրանի ԱԳՆ խոսնակի փոխանցմամբ՝ այցի նպատակն է քննարկել առևտրի ոլորտում համագործակցությանն առնչվող հարցեր։
Աղբյուրը նշում է, որ հնարավոր է քննարկվեն նաև Իրան-Ադրբեջան հարաբերություններում վերջին շրջանում առաջ եկած բարդությունները:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները