Հրապարակային ձևով հարձակում կա դատավորի անձի և հեղինակության նկատմամբ. Նախշքարյանի ներկայացուցիչ
«Հրապարակային ձևով հարձակում կա դատավորի անձի և հեղինակության նկատմամբ։ Ընդ որում հարձակումը գործում է շահագրգիռ կողմ Ստյոպա Սաֆարյանը»,- ԲԴԽ-ում Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Զարուհի Նախշքարյանին կարգապահական պատասխանավարության ենթարկելու միջնորդության քննությանն ասաց դատավորի ներկայացուցիչ Սիրանուշ Սահակյանը։
Նա մեջբերեց Ս.Սաֆարյանի գրառումներից մեկը, ըստ որի ԲԴԽ նիստից հետո վեթթինգ է տեղի ունենալու։
«Կարծեք թե վեթթինգ անելու գործիքը հենց իրեն է տրված»,- նշեց Զարուհի Նախշքարյանի ներկայացուցիչը։
ԲԴԽ նախագահի պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրայանն ասաց. «Կարծում եք՝ մենք որևէ կերպ պարտավոր ենք կողմի հայտարարություններն այս վարույթի շրջանակներում քննարկե՞լ»։
«Մեր խնդիրն է ձեր ուշադրությունը հրավիրել դրա վրա, ինչպիսի միջոցառումներ կձեռնարկեք, ժամանակը ցույց կտա»,- պատասխանեց Ս. Սահակյանը։
ԲԴԽ նիստը հետաձգվեց։ Հաջորդ նիստը կկայանա դեկտեմբերի 27-ին։
Հիշեցնենք, որ միջնորդությունը ներկայացրել է արդարադատության նախարարությունը: Այս վարույթը հարուցվել է դատավորի դեմ Հանրային խորհրդի նախկին նախագահ Ստոյպա Սաֆարյանի դիմումի հիման վրա:
Հարակից հրապարակումներ`
- Դատավոր Նախշքարյան. Ուզում եմ ԲԴԽ-ն այնպիսի որոշում կայացնի, որը չի անդրադառնա դատական ողջ համակարգի վրա
- ԲԴԽ-ում դատավոր Նախշքարյանի ներկայացուցիչը միջնորդեց որպես վկա հարցաքննել Թագուհի Ասլանյանին և Ստյոպա Սաֆարյանին
- Դատավոր Զարուհի Նախշքարյանի գործով դատական նիստը հետաձգվել է
- Բացարկներ և ինքնաբացարկներ ԲԴԽ անդամներին դատավոր Նախշքարյանի գործով քննությանը
- Արամ Վարդևանյան. Դատավոր Զարուհի Նախշքարյանը ենթարկվում է հետապնդման
- Դեկտեմբերի 13-ին Կոնտրա լեգեմ փաստաբանական ընկերությունը գործադուլ կանի՝ ի աջակցություն դատավոր Զարուհի Նախշքարյանի
- Բազմաթիվ փաստաբաններ միացել են ի պաշտպանություն դատավոր Նախշքարյանի ակցիային
- ԲԴԽ-ն բավարարեց դատավոր Զարուհի Նախշքարյանի նկատմամբ հարուցված կարգապահական վարույթներից մեկը
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին