Ռոսպոտրեբնադզորը սահմանափակել է Թուրքիայից պղպեղի, նռան և խաղողի ներկրումը
Ռոսպոտրեբնադզորը նոյեմբերի 17-ից դադարեցրել է պղպեղի և նռան ներկրումը Թուրքիայից, դեկտեմբերի 10-ից՝ թուրքական խաղողի ներկրումը։ Ռիա նովոստիի հաղորդմամբ, նշված է գերատեսչության կայքում։
Նշվում է, որ հոկտեմբերի 27-ից դեկտեմբերի 7-ը Թուրքիայից և Իրանից 33 արտադրողի գյուղատնտեսական ապրանքներ վեց տեսակ է հայտնաբերվել, որոնք պարունակում են 12 թունաքիմիկատների մնացորդային քանակություն, որոնցից 10-ը Ռուսաստանի Դաշնությունում օգտագործման համար արգելված է։
Ընդգծվում է, որ ներկրման արգելման պատճառով 60 հազար տոննա թուրքական խաղող և ավելի քան 10 հազար տոննա նուռ Ռուսաստանի Դաշնությունը թույլ չի տվել ներկրել։
Հարակից հրապարակումներ`
- Ռուսաստանը կդադարեցնի Թուրքիայից մանդարինի ներկրումը
- Ռուսաստանը 226 տոննա թուրքական մանդարինն ու նարինջը սահմանից հետ է ուղարկել
- Ռուսաստանը 550 տոննա թուրքական մանդարինը սահմանից հետ է ուղարկել
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան