Իրավունք 13:43 20/12/2021 Հայաստան

Այս պահին Ադրբեջանում հաստատված շուրջ 50 հայ գերի կա, իսկ չպաշտոնականացված՝ ևս 80 անձ. Սիրանուշ Սահակյան

«Գերիների վերադարձի գործընթացը շարունակական է լինելու, հատկապես երբ կան հաստատված գերիներ»,- լրագրողների հետ զրույցում ասաց իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանը։

Նրա խոսքով, քանի դեռ Ադրբեջանը պահում է հաստատված գերիներին, անխուսափելի է, որ վերադարձեր լինելու են։

«Դրանք հիմնականում կազմակերպվում են քաղաքական գործընթացների շրջանակում. կամ Ռուսաստանը, կամ ԱՄՆ-ն, կամ Եվրոպական Միությունը, այլ ազդեցիկ պետություններ, իրենց քաղաքական ազդեցությունն օգտագործելով՝ կազմակերպում են գերիների վերադարձը։ Այն մասնակի է, ամբողջ ծավալով չի ապահովում։ Դա էլ միգուցե  տրամաբանական է, քանի որ կան ընթացող մեծ գործընթացներ՝ քաղաքական, որտեղ ներգրաված են միջազգային դերակատարները և ահա այս պրոցեսի շրջանակներում նաև լուծվում են  որոշ մարդասիրական խնդիրներ», - ասաց նա։

Ս.Սահակյանը հայտնեց, որ այս պահին Ադրբեջանում հաստատված շուրջ 50 հայ գերի կա, իսկ չպաշտոնականացված՝ հավելյալ 80 անձի մասին է խոսքը։

«Գործնականորեն չի կարող լինելու գերու վերադարձ առանց նրա գերեվարման պաշտոնականացման։ Այս խմբի մասով խնդիրներն ավելի բարդ են։ Նախ պետք է ապացույցների ճնշման ներքո հասնել մի վիճակի, երբ Ադրբեջանն ընդունում է  նրանց գերեվարված լինելը անկախ հետագա զարգացումներից, առնվազն այն անձանց մասով, ովքեր դեռևս ողջ են, նոր քննարկումներ լինեն  հայրենադարձության մասով։ Երկու մակարդակի խնդիր ունենք՝ կարողանալ կոտրել Ադրբեջանի այս քաղաքական մոտեցումը, որը հայտարարվեց փետրվարին՝ այլևս գերիներ չեն պահվում Ադրբեջանում, ընդունեն, որ պատերազմից մնացած անձինք կան, ովքեր թեև գերեվարված են եղել, բայց պետությունը չի ընդունել, այժմ ընդունում է և նոր դրան կհաջորդի հայրենադարձությունը»,- մանրամասնեց իրավապաշտպանը։

Խոսելով Հայաստան վերադարձած գերիների նկատմամբ իրականացվող իրավական գործընթացների մասին, Սիրանուշ Սահակյանն ասաց, որ  անթույլատրելի էր հրապարակային դաշտում խոսել գերիների նկատմամբ քրեական հետապնդումների մասին։

«Իրավական ու բարոյական առումով չեմ կարծում, որ նրանց կալանավորելու հիմքեր գոյություն ունեն։ Նրանց առողջական վիճակն ու այլ հանգամանքներ իսկապես չեն արդադացնում անազատությունը։ Ես չեմ տեսնում նաև ռիսկեր նրանց փախուստի դիմելու, քննությունից թաքնվելու կամ քննությանը խոչընդոտելու առումով։ Եթե նրանք փախուստի դիմելու նպատակ ունենային, ուղղակի կտեղափոխվեին իրենց կամարտահայտության հիման վրա երրորդ երկիր», - նշեց նա։

Իրավապաշտանի կարծիքով, գերիներն, անկախ իրենց մեղսագրվող արարքներից, պետք է մնան ազատության մեջ,  նրանց առնչությամբ կարող են խափանման այլ միջոցներ կիրառվել ու քննությունը, երբ հանգամանալից կկազմակերպվի ու արդյունքներ կտա, այդ ժամանակ նոր պետք է խոսել, թե ինչ արարքներ են կատարվել, դրանք հիմնավոր են, թե ոչ։

«Ինչպես ես կանխատեսում էի՝ Ադրբեջանը դա շահարկելու էր ու կարճ ժամանակ անց հայտարարեց, որ հայ գերիներին իրենք վերադարձնում են, իսկ  Հայաստանում նրանց ձերբակալում են, կալանավորում են, խոշտանգում են։ Կարճ ժամանակ անց միջազգային ատյաններում կտեսնեք, թե ինչպես են կասկածի տակ դնում գերիների ցուցմունքները, որտեղ նրանք հայտնել են խոշտանգումների կամ այլ հանգամանքների մասին։ Ադրբեջանը փորձելու է ներկայացնել, որ այդ անձինք ոչ թե խոշտանգվել են, այլ Հայաստանի սպառնալիքի ներքո տվել են սուտ ցուցմունքներ խոշտանգումների մասին։ Պետք է ավելի զգուշավոր գործել, անգամ եթե հիմքեր կան և քննություն պետք է իրականացվի, դա չպետք է լինի հրապարակային», - ասաց Սիրանուշ Սահակյանը։



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

14:20
Այս տարի բուհական ընդունելության առաջին փուլի քննություններին մասնակցել են աննախադեպ թվով դիմորդներ. Նասիբյան
Տարեցտարի բուհական ընդունելության առաջին  փուլի քննությունների մասնակիցների թիվն ավելանում է։ Այս տարի քննություներին մասնակցել է 11 608...
Աղբյուր` Panorama.am
14:03
Մայքի Մեդիսոնը «Anora»-ում իր դերի համար սովորել է մերկապար
Դերասանուհի Մայքի Մեդիսոնը պատմել է, որ սովորել է մերկապար ռեժիսոր Շոն Բեյքերի «Anora» դրամայում իր դերի համար։ Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
13:39
«Մոլորակների մեծ շքերթ»-ը փետրվարի 28-ին է
Փետրվարի 28-ին սպասվում է հերթական «Մոլորակների մեծ շքերթ»-ը։ «Մոլորակների շքերթ»-ը գեղեցիկ դիտողական երևույթ է, որը...
Աղբյուր` Panorama.am
13:30
Օդի ջերմաստիճանը կսկսի բարձրանալ
Երևանում փետրվարի 24-ի ցերեկը, 25-ին, 26-ի գիշերը, 28-ին, մարտի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Փետրվարի 26-ի երեկոյան, 27-ի գիշերը և...
Աղբյուր` Panorama.am
13:26
Մեր աչքերի առաջ Եվրոպայում նոր ու արմատական փոփոխություններ են սկսվել. Արա Պողոսյան
Քաղաքագետ Արա Պողոսյանը գրում է. «Մի բան էլ ասեմ. Մեր աչքերի առաջ Եվրոպայում նոր ու արմատական փոփոխություններ են սկսվել։...
Աղբյուր` Panorama.am
12:38
222Lava-ին հնարավոր է կալանավորե՞ն
Բլոգեր 222Lava-ին հնարավոր է կալանավորեն։ Այդ մասին ահազանգել է բլոգերը՝ տեսանյութով դիմելով իր հետևորդներին։ Հիշեցնենք, որ ՊԵԿ-ն այս...
Աղբյուր` Panorama.am
12:24
Վաշինգտոնում Ադրբեջանի դեսպանատան առջև հայ երիտասարդները բողոքի ակցիա են իրականացրել
Նրանք պահանջել են միջազգային հանրությունից քայլեր ձեռնարկել Ադրբեջանի պատասխանատվության ենթարկման համար՝ Արցախում իրականացված էթնիկ զտումների, հայ ռազմագերիների ազատ արձակման կապակցությամբ։
Աղբյուր` Panorama.am
12:17
Մարսելում Ռուսաստանի հյուպատոսարանի մոտ պայթյուն է որոտացել
Մարսելում ՌԴ հյուպատոսության մոտ, ենթադրաբար, պայթյուն է որոտացել։ Դեպքի մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։ «Դեպքի վայր են...
Աղբյուր` Panorama.am
12:12
429 անձ դեռևս անհայտ կորած է համարվում Արցախյան հակամարտության 2020-2023 թթ. սրացումների հետևանքով. ԿԽՄԿ
Կարմիր խաչի միջազգային կոմիտեն 2024-ի ընթացքում մոտ 1,290 զանգ և այց է ունեցել Երևանի և Գորիսի գրասենյակներում` հակամարտության սրացումների...
Աղբյուր` Panorama.am
12:03
Փետրվարի 24-ին փոխանակման կետերում դոլարի փոխարժեք նվազել է, ռուբլունը և եվրոյինը աճել
ՀՀ բանկերում այսօր՝ փետրվարի 24-ին ժամը 11։45-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում  է 390.77 դրամ՝ նախորդ օրվա վերջի...
Աղբյուր` Panorama.am
11:55
Մինաս Ավետիսյանի «Քնած կինը» կտավը՝ աճուրդի թոփ լոտ
Հայտնի նկարիչ Մինաս Ավետիսյանի «Քնած կինը» (1963) կտավը Մոսկվայում AI աճուրդի ժամանակ վաճառվել է 3 363 000 ռուբլիով։ Կտավը...
Աղբյուր` Panorama.am
11:51
Կասկադի չկառուցված հատվածը վերածվել է աղբահավաքման կենտրոնի. Տիգրան Ավինյան
«Ֆինանսական ճգնաժամի հետևանքով դադարել էին Կասկադի համալիրի վերջին հատվածի աշխատանքնարը,  այն մնացել էր չկառուցված, դատարկ,...
Աղբյուր` Panorama.am
11:39
Եվրահանձնաժողովի և Եվրոպական խորհրդի ղեկավարները Կիևում են
 Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենը և Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիո Կոստան  ժամանել են Կիև։ Այս մասին հայտնում են...
Աղբյուր` Panorama.am
11:13
ԿԸՀ դեռ որևէ քաղաքական ուժ չի դիմել
Այս պահի դությամբ որևէ քաղաքական ուժ չի դիմել ԿԸՀ անհրաժեշտ օգտահաշիվ ստանալու համար։ Այս մասին Panorama.am-ին հայտնեց հանձնաժողովի մամուլի...
Աղբյուր` Panorama.am
10:47
Գյումրու աղբն ու ՔՊ պոպուլիզմը
«Առաջին նկարը արվել է 4 ամիս առաջ ՔՊ-ի կողմից իշխանազավթման ժամանակ՝ որպես նախկին քաղաքապետի կողմից հեռավար կառավարման արդյունք։ Երկրորդ...
Աղբյուր` Panorama.am
10:33
Ավինյանը «քար գցեց» ոստիկանության բոստանը
«Երևանում խցանումների 80 %-ը պայմանավորված էին ամառային անվադողերով մեքենաների ԱՊՊԱ-ներով»
Աղբյուր` Panorama.am
10:02
Տպավորություն ունեմ, որ Բաքուն սպասողական փուլում է. Աբրահամյան
«Թեև Ադրբեջանից որոշակի պարբերականությամբ Հայաստանի հետ բանակցությունների տարբեր դրույթների վերաբերյալ հայտարարություններ հնչեցվում են,...
Աղբյուր` Panorama.am
10:02
Գյումրիում թափառող շների հարցը շատ արագ կլուծենք միջազգային պրակտիկային համապատասխան. Ռուբեն Մխիթարյան
Գյումրու ավագանու արտահերթ ընտրություններին մասնակցելու մասին հայտարարած հայտնի պրոդյուսեր Ռուվեն Մխիթարյանն այս անգամ անդրադարձել է քաղաքում...
Աղբյուր` Panorama.am
09:57
Զախարյանն այս մրցաշրջանում իր առաջին գոլն է խփել «Ռեալ Սոսյեդադի» կազմում
«Ռեալ Սոսյեդադի» ռուս կիսապաշտպան Արսեն Զախարյանը Իսպանիայի Պրիմերայի 25-րդ տուրի՝ «Լեգանեսի» հետ տնային խաղում առաջ է...
Աղբյուր` Panorama.am
09:48
Լավրովը Թուրքիայում է
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն ժամանել է Թուրքիա։ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ՏԱՍՍ-ին հայտնել էր, որ...
Աղբյուր` Panorama.am
09:43
USAID-ն աշխատանքից ազատել է 2000 աշխատակիցների, մյուսներին արձակուրդ կուղարկի
ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության մոտ 2000 աշխատակիցներ կիրակի ազատվել են աշխատանքից,  լրիվ դրույքով աշխատողների մեծամասնությունը մեկ...
Աղբյուր` Panorama.am
09:26
Ֆրանսիայի դեսպանը ստում է. Քաղաքագետ
Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը Հայաստանում Ֆրանսիայի դեսպանին մեղադրում է ստելու համար։ Տելեգրամի իր ալիքում քաղաքագետը, անդրադառնալով...
Աղբյուր` Panorama.am
09:07
Իշխանյան. Վաղը դիրքորոշումս կհայտնեմ ՄԻԵԴ իմ հայցով կայացրած որոշման կապակցությամբ
«Վաղը՝ փետրվարի 25-ին, դիրքորոշումս կհայտնեմ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի իմ հայցով կայացրած որոշման...
Աղբյուր` Panorama.am
08:47
Սյունիքի մարզի ավտոճանապարհները դժվարանցանելի են
Հայաստանի  տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ ՆԳՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ Ջերմուկի խաչմերուկից...
Աղբյուր` Panorama.am
08:41
Այսօր բազմաթիվ հասցեներում հոսանքազրկումներ են սպասվում
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ փետրվարի 24-ին պլանային նորոգման աշխատանքներ...
Աղբյուր` Panorama.am
22:20
Շոլցը ընդունել է պարտությունը
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը Բունդեսթագի (խորհրդարանի) ընտրություններում Գերմանիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցության(SPD) արդյունքները...
Աղբյուր` Panorama.am
21:41
Զելենսկին հնարավոր է համարել Կուրսկի շրջանի փոխանակումն Ուկրաինայի այլ տարածքների հետ
Կուրսկի շրջանի մի մասը, որը վերահսկվում է Ուկրաինայի Զինված ուժերի կողմից, կարող է փոխանակվել այլ տարածքներով, հայտարարել է հանրապետության...
Աղբյուր` Panorama.am
21:33
Սա Նիկոլ Փաշինյանի կառավարության վերաբերմունքն է Արցախի մեր հայրենակիցներին. Մեսրոպ Առաքելյան
«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը գրում է. «Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան
13:30 22/02/2025

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}