Տիգրան Աբրահամյան. Ադրբեջանցիների ու թուրքերի հետ սիրախաղի մեջ մտածների համար նպատակահարմար չէ ներկայացնել սահմանագծի խախտման մասին
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրում է.
«2 օր է տարբեր տելեգրամյան ալիքներում, կայքերում, ֆեյսբուքյան տիրույթում լուրեր, լուսանկարներ և տեսանյութեր են տարածվում այն մասին, որ Ջերմուկի ուղղությամբ տեղակայված հենակետերից մեկում 2 ադրբեջանցի զինծառայողներ են գերեվարվել։
Միջադեպի և դրա հանգամանքների վերաբերյալ պաշտոնական պարզաբանումներ միջադեպից միայն 2 օր անց։
Իշխանության մեջ գտնվող անձինք, ովքեր օրը մեջ հասարակության տարբեր խմբերի մեղադրում են տեղեկատվական ահաբեկչության և ապատեղեկատվության տարածման մեջ այդպես էլ չբարեհաճեցին օպերատիվ արձագանքել սահմանային հնարավոր միջադեպի վերաբերյալ լուրերին։
Ադրբեջանցիների ու թուրքերի հետ սիրախաղի մեջ մտածների համար նպատակահարմար չէ ներկայացնել սահմանագծի խախտման կամ միջադեպի մասին, որովհետև դա կարող է խաթարել «վերևների» անխախտ եղբայրությունը։
Հասկանալի է, որ իրադրությունը բազմաթիվ առանձնահատկություններ ունի, սակայն ցանկացած պարագայում գրագետ պաշտոնական արձագանքը կարելի է ծառայեցնել և՛ տեղեկատվության մատուցման, և՛ քաղաքական խնդիրների լուծման համար՝ տեխնիկայի հարց է։
Բայց դե սրանց ի՞նչ բացատրես՝ ոչ գլուխներն է մտնում, ոչ էլ մտքներին կա։ Տալու բան լինի, հանձնեն գնա ու մի հատ էլ հրապարակային հպարտանան»։