Ովքեր են առաջադրված «Տարվա 10 լավագույն մարզիկներ» մրցույթի համար
Վաղը՝ դեկտեմբերի 21-ին, հայտնի կդառնան 2021 թվականի «Տարվա 10 լավագույն մարզիկներ» մրցույթի հաղթողները:
Ընտրությունը կկատարվի ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում հավատարմագրված մարզական լրագրողների և ՀՀ հավաքականների գլխավոր մարզիչների քվեարկության համադրությամբ:
ԿԳՄՍ նախարարության հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչության փոխանցմամբ, լրագրողների քվեարկությունը կմեկնարկի ժամը 13:00-ին և կտևի մինչև 15:00-ն: 15:30-ից մինչև 17:30-ը կքվեարկեն մարզաձևերի գլխավոր մարզիչները:
«Տարվա 10 լավագույն մարզիկներ» մրցույթի արդյունքները կամփոփվեն տեղում քվեարկության ավարտից հետո: Միջոցառման ընթացքում կհայտարարվի նաև «Հանդիսատեսի համակրանք» անվանակարգում SMS քվեարկությամբ հաղթող ճանաչված մարզիկի անունը:
Միջոցառման շրջանակում ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը կպատասխանի լրագրողների հարցերին՝ ամփոփելով տարին:
Մրցույթին մասնակցում են հետևյալ մարզիկները՝
1. Ալեքսանյան Արթուր – հունահռոմեական ըմբշամարտ
2. Աղաջանյան Արամ – սամբո
3. Ամոյան Մալխաս – հունահռոմեական ըմբշամարտ
4. Ավագյան Կարեն – ծանրամարտ
5. Բաչկով Հովհաննես – բռնցքամարտ
6. Գալստյան Սլավիկ – հունահռոմեական ըմբշամարտ
7. Գասպարյան Սամվել – ծանրամարտ
8. Գյուրջյան Լիանա – ծանրամարտ
9. Դանիելյան Էլինա – շախմատ
10. Դավթյան Արթուր – սպորտային մարմնամարզություն
11. Լալայան Վարազդատ – ծանրամարտ
12. Կարապետյան Անդրանիկ – ծանրամարտ
13. Հակոբյան Արթուր – սամբո
14. Հարությունյան Արսեն – ազատ ոճի ըմբշամարտ
15. Մարտիրոսյան Արսեն – ծանրամարտ
16. Մարտիրոսյան Սիմոն – ծանրամարտ
17. Մհեր Մերջանյան – սամբո
18. Մինասյան Գոռ – ծանրամարտ
19. Մկրտչյան Հակոբ – ծանրամարտ
20. Մկրտչյան Ռուդիկ – հունահռոմեական ըմբշամարտ
21. Մնացականյան Արմեն – սամբո
22. Չալոյան Դավիթ – բռնցքամարտ։