Կենսաբանը խոսեց «օմիկրոն»-ի՝ մահացու հիվանդություններ գործարկելու ունակության մասին
Կենսաբանական գիտությունների դոկտոր, Ջորջ Մեյսոնի համալսարանի (ԱՄՆ) Համակարգային կենսաբանության դպրոցի պրոֆեսոր Անչա Բարանովան «Լենտա ռու»-ի հետ զրույցում ասել է, որ կորոնավիրուսի օմիկրոն շտամով վարակվելուց հետո կարող է տեղի ունենալ նյութափոխանակության երկարատև խանգարում և հյուծում, ինչը կարող է հանգեցնել ապաքինված անձանց մահացության:
Նրա խոսքով, երիտասարդ հիվանդներն ապաքինվելուց հետո «քիչ թե շատ նորմալ» դիմանում են նյութափոխանակության ճգնաժամին, իսկ բարձր տարիքի հիվանդների համար բավականին դժվար է այն հաղթահարելը։
Կենսաբանը հայտնել է, որ տարեցները կունենան երկարատև նյութափոխանակության խանգարում և հյուծում, որը կուղեկցվի առկա այլ հիվանդությունների սրմամբ։
Հարակից հրապարակումներ`
- Օմիկրոնը թոքերում ավելի դանդաղ է բազմանում, քան մյուս շտամները. Գիտնականներ
- Օմիկրոն շտամն ավելի արագ է տարածվում. Պուտին
- Լեհաստանում հայտնաբերվել է «Օմիկրոն» շտամով վարակման առաջին դեպքը
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին