Վիրուսոլոգը մանրամասնել է, թե որ դեպքում կարող են մահանալ COVID-19-ից
Հիվանդը COVID-19-ից կարող է մահանալ վարակվելուց երեք շաբաթ անց, Ura.ru-ին տված հարցազրույցում ասել է վիրուսաբան Անատոլի Ալթշտեյնը։ Այս մասին հաղորդում է «ՌԻԱ ՆՈՎՈՍՏԻ» գործակալությունը։
«Երբ սովորաբար մարդը հիվանդանում է կորոնավիրուսով, հիվանդության ծանր դեպքում նա կարող է մահանալ մոտ 3-4 շաբաթվա ընթացքում», - ասել է Ալթշտեյնը:
Գիտնականը նաև հորդորել է չսպասել բարձր մահացության կամ կորոնավիրուսի ծանր դեպքերի «Օմիկրոն» շտամի պատճառով։
«Հիվանդությունը չունի հստակ տարբերակիչ առանձնահատկություններ, այն անցնում է մրսածության պես: Առայժմ նկարագրվում է, որ հիվանդությունը ծանր բնույթ չի կրում, բայց խոսքը հիմնականում հարավ-աֆրիկացի երիտասարդների մոտ առկա վիրուսի մասին է»,- ասել է վիրուսաբանը։
Նախօրեին «Ռոսիա 1» հեռուստաալիքի եթերում ՌԴ առողջապահության նախարարության ղեկավար Միխայիլ Մուրաշկոն, խոսելով նոր օմիկրոնի շտամի պատճառով կորոնավիրուսի հնարավոր հաջորդ ալիքի մասին, նշել էր, որ համաճարակի ժամանակ բժիշկները շատ բան են ձեռք բերել, օրինակ փորձ, և դա նրանց թույլ է տալիս ճիշտ կառավարել գործընթացը:
Հարակից հրապարակումներ`
- Օմիկրոն շտամն ավելի արագ է տարածվում. Պուտին
- Լեհաստանում հայտնաբերվել է «Օմիկրոն» շտամով վարակման առաջին դեպքը
- Pfizer-ը հայտարարել է «Օմիկրոն» և «Դելտա» շտամներով միաժամանակ վարակվելու հավանականության մասին
- Հնդկաստանում «Օմիկրոն» շտամով վարակվածների թիվը հասել է 61-ի