Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում` Զորավար Անդրանիկի 40/4 հասցեում բացվեց Ամերիաբանկի «Մալաթիա» մասնաճյուղը
«Այս պահին Ամերիաբանկում գործարքների 10%-ից փոքր մասն է մասնաճյուղերում իրականացվում, բայց քանի որ հաճախորդների բազան անընդհատ ընդլայնվում է, միևնույնն է տարեկան 1-2 մասնաճյուղ բացելու անհրաժեշտություն ունենում ենք»,- Մալաթիա-Սեբաստիա համայնքում Ամերիաբանկի նոր մասնաճյուղը բացելու հանդիսավոր արարողության ժամանակ հայտնեց բանկի մանրածախ բանկինգի տնօրեն Արման Բարսեղյանը:
Նրա խոսքով՝ Ամերաբանկի ռազմավարության հիմնական շեշտադրումը սպասարկման թվայնացված համակարգերի ուղիների վրա է և զարգացվում է ինտերնետի միջոցով հեռահար օնլայն սպասարկումը:
Արման Բարսեղյանը հայտնեց, որ տարեկան 1-2 մասնաճյուղ բացելով բանկի մասնաճյուղերի ցանցն ընդլայնելու են, որպեսզի կարաղանան հանրապետության բնակիչների կարիքները հոգան բոլոր այն տեղերում, որտեղ Ամերիաբանկն ունի թիրախային հաճախպորդների կենտրոնացում:
նա տեղեկացրեց, որ այս տարի բավականին մեծ տեմպերով ընդլյանվել է՝ բացելով 5 մասնաճյուղ՝ մեկը՝ Հրազդան քաղաքում, 4-ը՝ Երևանում:
««Մալաթիա» մասնաճյուղի բացումը մի փոքր ուշացված էր, քանի որ բանկի հաճախորդների կողմից մեծ ակնկալիքներ կային այդ մասնաճյուղի բացման մասով»,-ճեպազրույցում իր հերթին հայտնեց Ամերիաբանկի մասնաճյուղային ցանցի և կոնտակտային կենտրոնի ղեկավար Անդրանիկ Խարչատրյանը և հավելեց, որ մասնաճյուղի բացման կապակցությամբ ունեն ակցիա, որի շրջանակներում նորաբաց մասնաճյուղում առաջարկում են արտոնյալ պայմաններով մի շարք ծառայություններ իրավաբանական և ֆիզիկական անձանց համար:
Բանկի պատասխանատուն տեղեկացրեց, որ ֆիզիկական անձանց համար մասնաճյուղը առաջարկում է մեկ դեբետային կամ կրեդիտային վճարային քարտ` առանց մեկ տարվա սպասարկման վճարի, վերջիններիս համար կբացվեն նաև անվճար հաշիվներ՝ ծառայությունների ողջ փաթեթով, կտրամադրվեն անվճաև օնլայն ու մոբայլ բանկինգ ծառայություններ, ինչպես նաև կհատկացվեն VISA ստիկեր` տարեկան 1500 ՀՀ դրամ սպասարկման վճարով (3000 դրամի փոխարեն):
«Իրավաբանական անձանաց համար առաջարկվում է բիզնես քարտ՝ առաջին տարին անվճար սպասարկմամբ, ինչպես նաև կազմակերպության երկու ղեկավարներին վճարային քարտ՝ կրկին առաջին տարին անվճար սպասարկմամբ և անվճար ինտերնետ և մոբայլ բանկինգ ծառայություններ»,-տեղեկացրեց Անդրանիկ Խաչատրյանը:
Ամերիաբանկի «Մալաթիա» մասնաճյուղը բացվել է Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում` Զորավար Անդրանիկի 40/4 հասցեում:
Բանկի պատասխանատուները հայտնեցին, որ Ամերիաբանկը կարևորում է իր հաճախորդների հարմարավետությունը և հնարավորություն է ստեղծում նրանց համար օգտվելու բանկային բոլոր ծառայություններից իրենց համայնքում:
«Մալաթիա» մասնաճյուղն աշխատելու է երկուշաբթիից ուրբաթ` ժամը 09:30-ից մինչև ժամը 17:00-ն: Մասնաճյուղի բացման առիթով Ամերիաբանկը մշակել է արտոնյալ պայմաններով հատուկ առաջարկ ֆիզիկական և իրավաբանական այն բոլոր անձանց համար, ովքեր կդառնան Ամերիաբանկի հաճախորդ` բացելով հաշիվ «Մալաթիա» մասնաճյուղում մինչև 2022թ. մարտի 31- ը ներառյալ:
«Մալաթիա» մասնաճյուղում հաճախորդները կարող են օգտվել բանկային բոլոր ծառայություններից թեˊ օնլայն և թեˊ օֆլայն եղանակով:
Հարակից հրապարակումներ`
- Ամերիաբանկը նոր վարկային պայմանագրեր է կնքել «responsAbility» ընկերության և «Կլիմայական գործընկերության համաշխարհային հիմնադրամի» հետ
- Արտերկրյա ուղևորություններից մինչև այլ թանկարժեք նվերներ. Միանգամից 3 վիճակահանություն Ամերիաբանկի կողմից
- Ամերիաբանկն իր հաճախորդների կողքին եղել են նաև դժվար պայամններում. Արման Բարսեղյան
- Ամերիաբանկը սկսել է աննախադեպ՝ 6 ամիս առանց տոկոսադրուքի և մայր գումարի մարման բիզնես վարկերի տրամադրումը
- «ՕՊԵԿ հիմնադրամը» համագործակցում է Ամերիաբանկի հետ` երկրում առկա խնդիրները լուծելու և մարդկանց կյանքի որակը բարելավելու համար. Թ. Ալնասար
- «Ամերիա Սերունդ 14». Ամերիաբանկում ձեր մասնագիտական ուղին սկսելու բացառիկ հնարավորություն
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան