Աշոտ Երկաթին անձնական երաշխավորությամբ ազատ արձակելու մասին միջնորդությունը մերժվել է
Դատախազը մերժել է հայտնի հրամանատար Աշոտ Մինասյանի՝ Աշոտ Երկաթի նկատմամբ կիրառված կալանավորումը հասարակության մեջ մեծ հեղինակություն ունեցող անձանց անձնական երաշխավորությամբ փոխելու մասին միջնորդությունը: Այս մասին հայտնում է պաշտպան Միհրան Պողոսյանը:
«Այլևս փաստ է, որ Աշոտ Երկաթ Մինասյանը կալանավորվել ու շարունակում է կալանավորված մնալ քաղաքական իշխանության քմահաճույքով, իսկ գլխավոր դատախազության միակ գործառույթը տվյալ քմահաճույքն ի կատար ածելն է։
Դիցուկ, այսօր ստացել եմ Աշոտ Մինասյանի նկատմամբ կիրառված կալանավորումը հասարակության մեջ մեծ հեղինակություն ունեցող անձանց անձնական երաշխավորությամբ փոխելու մասին միջնորդությունը մերժելու մասին դատախազի որոշումը, որում վերջինս, չունենալով ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի որոշումը, այսինքն չունենալով կալանավորման հիմքերը, արձանագրել է, որ միջնորդությունը ենթակա է մերժման, քանի որ մեղադրյալ Աշոտ Մինասյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի որոշումը կայացնելուց հետո կալանավորման հիմքերի առումով փաստական հանգամանքների էական որևէ փոփոխություն տեղի չի ունեցել։
Հիմա խնդրում եմ ապացուցեք, եթե չունեք կալանավորման հիմքերը, ինչպես եք արձանագրում, որ դրանք չեն փոխվել։ Իսկ միգուցե հիմքերն էական չեն, էականը քաղաքական իշխանության կամքում որևէ փոփոխություն չլինելն է»,- գրել է Միհրան Պողոսյանը:
Հիշեցնենք, որ վերաքննիչ դատարանի դատավոր Տիգրան Սիմոնյանի որոշմամբ Աշոտ Մինասյանը կալանավորվեց դեկտեմբերի 1-ին։ Փաստաբանը դատավորի որոշումը որակում է ակնհայտ ապօրինի։
Հարակից հրապարակումներ`
- Միհրան Պողոսյան. Աշոտ Երկաթին կալանավորելու մասին որոշումը 16 օր է՝ չի տրամադրվում պաշտպանության կողմին
- Հոգևորականը, զինվորականն ու դերասանը պատրաստ են երաշխավորել Աշոտ Երկաթի խափանման միջոցը փոխելու համար
- «Ազատություն Աշոտ Երկաթին և ձեռքներդ հեռու սյունյաց քաջորդի բոլոր քաղբանտարկյալներից»
- Միհրան Պողոսյան. Մենք ցույց կտանք Աշոտ Երկաթի դեմ հարուցված քրեական գործի փուչիկ լինելը
- «Պահեստազորի սպաների» շարժումը պահանջում է անհապաղ ազատ արձակել Աշոտ Երկաթին և Սյունիքի համայնքապետերին
- Աշոտ Երկաթի տիպի մարդկանց ճնշել, թուլացնել, հետ կանգնեցնել գաղափարական պայքարից չի ստացվի. Աբրահամյան
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին