Կալիֆոռնիայում 6.2 մագնիտուդ հզորությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
ԱՄՆ Երկրաբանական ծառայության տվյալների համաձայն՝ Հյուսիսային Կալիֆորնիայի ափերի մոտ 6,2 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել՝ տեղական ժամանակով կեսօրից անմիջապես հետո, ցնցելով նահանգի մեծ հատվածը:
Ըստ CNN-ի ցնցումներ են գրանցվել Հումբոլդտի շրջանի մոտակա Մենդոսինո հրվանդանի մոտ և զգացվել են Սան Ֆրանցիսկոյում և Չիքոյում: Հումբոլդտի շրջանի շերիֆի խոսքով՝ նման ուժգնության ցնցումներ չէին եղել 2010 թվականից ի վեր:
Շերիֆի խոսքով, աղետալի վնասներ, այնուամենայնիվ, չեն գրանցվել. մի շարք կառույցներ ու շենքեր են թեթևակի վնասվել, հիմնականում կոտրվել են պատուհանները:
Ամենից շատ տուժել է Ֆերնդեյլ շրջանը, որը գտնվել է երկրաշարժի էպիկենտրոնից հյուսիս: Տեղի խանութենրից մեկի սեփականատերը կրած կորուստները գնահատել է 15 000 դոլարի սահմանում: